Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինձ ԱԺ շենքից դուրս այս մասնաշենքում ընդունելության չեն արժանացնում, բայց Սուպեր Սաքոն հայտնվում է ԱԺ նախագահի հանգստի սենյակում». Էդգար Ղազարյան aravot.am aravot.am

time
«Ինձ ԱԺ շենքից դուրս այս մասնաշենքում ընդունելության չեն արժանացնում, բայց Սուպեր Սաքոն հայտնվում է ԱԺ նախագահի հանգստի սենյակում». Էդգար Ղազարյան

Այսօր ԱԺ ընդունարանում պատասխանելով հարցին, թե իր խոսքերով իրեն ԱԺ-ում ընդունելության չեն արժանացնում քաղաքական հայացքներով պայմանավորված, հետեւաբար, այդ տրամաբանությամբ հնարավո՞ր է համարում, որ մի օր էլ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կարող են ներս չթողնել նույն պատճառով, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը ասաց. «Եթե նկատել եք, երբ մինչեւ հիմա ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները խորհրդարանական լսումներ կամ արտահերթ նիստեր են հրավիրում, օրենքի նախագծեր են հեղինակում, ՔՊ խմբակցության պատգամավորները դրանց չեն մասնակցում:

Նույնը՝ քաղաքացիների պարագայում:

Հիշեցնեմ, որ «Հայաքվե» նախաձեռնությանը մոտ 58 հազար մարդ էր միացել: Այսինքն, Հայաստանի 58 հազար քաղաքացի խնդրում էր ԱԺ-ին, որպեսզի իրենց նախաձեռնած օրենքի նախագիծը դառնա քննարկման առարկա: Եվ ՔՊ-ն դեմ քննարկեց ու քաղաքացիական նախաձեռնությունը նույնիսկ լիագումար նիստերի օրակարգ չմտավ: Հիմա եթե որեւէ մեկը բռնության կոչ անի, դա ապօրինություն կլինի: Կասեն քաղաքակիրթ եղանակ կա, մարդիկ պետք է նստեն, խոսեն, քննարկեն, պառլամենտը դրա համար է:

Բայց հենց գալիս է այդ քաղաքակիրթ եղանակի լուծման մեխանիզմը՝ քաղաքացին եկել, ասում է՝ անհանգստություն, կարծիք ունի, քաղաքացուն չեն լսում, ընդդիմադիր գործիչը հարց է բարձրացնում, նրան չեն լսում, ծաղրում, ծեծում են, ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներին բռնության են ենթարկում, շիշ են շպրտում նրանց ուղղությամբ՝ մեկ-մեկ էլ իրենց պատգամավորի գլխին է դիպչում: Այդ պահվածքը անհանդուրժողականության դրսեւորում է այլակարծության նկատմամբ: Այսինքն, միայն պետք է ասես այն, ինչ իրենց քիմքին հաճելի է:

Դուք քանի անգամ եկել, լուսաբանել եք: Ինձ դեռ ընդունելության չեն արժանացրել շենքից դուրս գտնվող այս մասնաշենքում: Բայց Սուպեր Սաքոն արժանանում է այն ընդունելությանը, որ հասնում է ԱԺ նախագահի հանգստի սենյակ՝ կիսամերկ վիճակում: Ստացվում է, որ մի երգիչ, որն ասել է, որ տառաճանաչ չէ, նույնիսկ հայերեն տառերը չգիտի, Հայաստանից դուրս է ապրում, անձնական սիմպատիայից ելնելով կարող է գտնվել այնտեղ: Իսկ քաղաքացին, որն ունի պատգամավորների՝ իրենց լիազորություններից բխող գործունեության վերաբերյալ կարծիք, ընդունելության չի արժանանում:

Կամ ԱԺ նիստերի դահլիճում է հայտնվում Ալեն Սիմոնյանի երեխան: Այդպիսի բան ո՞նց կարող է լինել: Դա նույնն է, թե գնաս դատի, դատավորի երեխան գա, նստի նիստերի դահլիճում ու ձեռքով անի: Կամ դատախազության կոլեգիայի նիստ լինի ու դատախազներից մեկի երեխան այնտեղ նստած լինի, ձեռքով անի, պաչիկներ ուղարկի: Սա անթույլատրելի է եւ, կարծում եմ, սրանք շուտ-ուշ՝ դրանց պատասխանը տալու են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test