Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իլհամ Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան «պատմական արդարության» թեզը 1in.am 1in.am

time
Իլհամ Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան «պատմական արդարության» թեզը

«ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները բացառիկ են, և դա խանգարում է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դիրքորոշումներին»,- Կատարի Al Jazeera եւ QatarTV հեռուստաընկերություններին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա հավելել է, որ հարաբերությունների այդ բացառիկությունը «վիրավորում է ԱՄՆ-ի տարածաշրջանային բարեկամներին, բայց դա նույնիսկ Միացյալ Նահանգների համար դժվար է կանգնեցնել»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ «ԱՄՆ գլխավորած միջազգային համակարգը գտնվում է փլուզման շեմին, բայց պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքական համակարգն իր երկվություններն ունի»:

Ֆիդանը Կատարում մասնակցում է Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտակարգ գագաթաժողովին: Ըստ Reuters-ի, տարածաշրջանի արաբական և իսլամադավան երկրները «քաղաքական հայտարարություն են համաձայնեցրել, որը Պաղեստինի պետության մերժումը համարում է Իսրայելի հետ հարաբերությունների կարմիր գիծ»:

Իսրայելական աղբյուրները «չափազանց վտանգավոր» են որակել Արաբական միացյալ էմիրությունների ԱԳՆ հայտարարությունը, որտեղ Իսրայելի հետ ստորագրված «Աբրահամյան համաձայնության» հետագա արդյունավետությունը գնահատված է «ոչ նպատակահարմար»:

Պարսից ծոցի արաբական երկրները Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցներն են: Վաշինգտոնը դեմ է Պաղեստինի անկախությանը: Այդ հարցում կարող են ծագել բարդ հակասություններ:

Ամենաուշագրավը և Հայաստանին անմիջապես առնչվողն այս դեպքում Ադրբեջանի կեցվածքն է: Բաքուն պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը և մշտապես ընդգծում, որ Արևելյան Երուսաղեմը պետք է նրա մայրաքաղաքը լինի:

Ըստ երևույթին, Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի հետ ԱՄՆ տարաձայնությունները Բաքվում ընկալվել է որպես Թրամփի միջազգային հեղինակության անկման ցուցիչ: Սեպտեմբերի 14-ին Իլհամ Ալիևը կրկնել է նախավաշինգտոնյան թեզը, որ Հայաստանի հետ խաղաղությունը «պետք է հենված լինի միջազգային իրավունքի և պատմական արդարության վրա»: Ի՞նչ «պատմական արդարություն ունի» Իլհամ Ալիևը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test