Սեպտեմբերի 11-ին, Երևանի «ԱՆԻՐԻԿԱՍԻԱ» պատկերասրահում տեղի ունեցավ Վրաստանում բնակվող հայտնի պրոֆեսիոնալ լուսանկարիչ և բլոգեր Վախթանգ Եղիազարովի անհատական ցուցահանդեսը՝ «Փողոցային պատմություններ» խորագրով, որը կազմակերպվել էր Հայաստանի լուսանկարիչների ասոցիացիայի աջակցությամբ:
Պատկերասրահի պատերին տեղադրված էին հեղինակի կողմից տարբեր երկրներ կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարներ: Նրա լուսանկարներում արտացոլվել են քաղաքային փողոցները, մարդկանց առօրյա կյանքը, նրանց հույզերը և այլ հետաքրքիր պահեր: Ցուցահանդեսը այցելել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Վրաստանից…
Երկար ելույթ ունեցավ Հայաստանի լուսանկարիչների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը: Նա մանրամասն խոսեց Վախթանգ Եղիազարովի աշխատանքի և ցուցահանդեսի նշանակության մասին: Ցուցահանդեսը այցելող հանդիսատեսը ճանապարհորդում է ժամանակի և տարածության մեջ, որտեղ առօրյա կյանքի տեսարանները վերածվում են անսովոր և աչքի ընկնող կադրերի:
Վախթանգ Եղիազարովի աշխատանքները ցույց են տալիս, որ փողոցային լուսանկարչությունը միայն մարդկանց լուսանկարելը չէ, յուրաքանչյուր լուսանկար ունի իր յուրահատուկ պատմությունը, որն ավելի խորն է արտացոլվում սև-սպիտակ լուսանկարներում: Ինչպես ինքն է ասում լուսանկարիչը, սև-սպիտակ լուսանկարչությունը արվեստ է, որը կենտրոնանում է էության վրա, այլ ոչ թե ավելորդ մանրամասների վրա:
Դիտողին հատկապես հետաքրքրում էին լուսանկարչի կողմից օգտագործվող տեխնիկան, թե ինչպես է նա իր աշխատանքներում փոխանցում իր անհատականությունն ու բնավորությունը:
Վախթանգ Եղիազարովի ցուցահանդեսը իսկական տոն դարձավ գեղեցկությունը սիրողների համար և հիշեցրեց մեզ, որ գեղեցկությունը մեզ շրջապատում է ամենուր՝ առօրյա կյանքում, և մենք պարզապես պետք է կարողանանք տեսնել այն:
«Առավոտ» օրաթերթ 13.09.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test