Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Շիրակցուն, գյումրեցուն չի սազում, որ իր Սրբազանը կալանավորված է»․ Կարեն Սիմոնյան aravot.am aravot.am

time
«Շիրակցուն, գյումրեցուն չի սազում, որ իր Սրբազանը կալանավորված է»․ Կարեն Սիմոնյան

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Կարեն Սիմոնյանը, որը պարբերաբար մասնակցում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստերին, այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ չի սազում շիրակցուն, գյումրեցուն, որ իր թեմի առաջնորդը կալանավորված է։

«Տարիներ շարունակ ինչի մասին խոսել է էսօրվա քաղաքական ղեկավարը, թե «բեզպրեդել» է տիրում դատարաններում, հիմա հենց ինքը իրագործում է։ Եթե Միքայել Սրբազանը մի անգամ ասել է իր կարծիքը ու չեն հետապնդել, իսկ այս պահին իրենց պետք է և հետապնդում են, սա նշանակում է՝ երբ, ոնց ուզեն, էնպես կանեն։ Իմ կարծիքով գալու է ժամանակը, որ իրենք պատասխան տան բոլոր արածների համար»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորներից մեկի այն խոսքերին էլ, թե իրեն գալիս, շնորհակալություն են հայտնում, որ Միքայել Սրբազանը կալանավորված է, Կարեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Իմ շրջապատը մեծ է, շատ-շատ մեծ է և՛ գործարար դաշտից են և՛ սպորտի, մշակույթի, ես համեմատական չտանեմ իրենց շրջապատի հետ, բոլորն ափսոսանք են հայտնում և դատապարտում իշխանությունների նման գործելաոճը: Հետևաբար և պատգամավոր, թե նախագահ, ով ուզում է էդպիսի բան արտահայտվի, սուտ է, կեղծիք է, չկա նման բան, կամ փոքր խմբակի կարծիք է, որը ելնելով իրենց թելադրված քաղաքական օրակարգից, չունենալով սեփական իրենց կարծիքը՝ նմանատիպ բաներ են արտահայտվում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test