Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, եզդի Միլազմ Ավդոյանը կրկին դիմել է hraparak.am-ին` խնդրելով նորից անդրադառնալ իր պատմությանը, և գուցե հիմա ՀՀ գլխավոր դատախազն ու իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն և օգնեն իրեն։Ավդոյանը նախկինում մեզ պատմել էր, որ 2021-ին իր հորթերը վաճառել էր Իրանի քաղաքացի, ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլա Նեժադիին։ Վերջինս մոտ 200 գլուխ անասուն տարել է՝ շուրջ 30 մլն դրամ արժողությամբ, խոստանացել է գումարը փոխանցել անցակետում, սակայն խաբեությամբ հատել է սահմանը և անհետացել։
Ավդոյանի խոսքով՝ առքուվաճառքի փաստը փաստաթղթերով ապացուցվել է, ինքը ճանաչվել է տուժող, իսկ մեղադրյալի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց։ Սակայն շուրջ երկու տարվա քննությունից հետո գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։
«Պնդում եմ, որ գործը կաշառքի դիմաց է կարճվել։ Դա արել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Բաբայանը: Կաշառվեցին ու իմ գործը փակեցին։ Փաստաթղթերում կեղծ տվյալներ կան, սակայն դրանց վրա աչք են փակում։ Մենք անգամ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներկայացրինք կոռուպցիոն հանգամանքները, բայց գործը նորից վերադարձվեց նույն դատախազին։ Իմ երեխեքի քրտինքը թուրքը տարավ, կերավ։ Ես չգիտեմ` էս երկրի մեջ էլ որ՞ արդարադատությանը բողոքեմ, որ կաշառված չլինեն », – կրկին դիմելով մեզ ասաց Ավդոյանը` նշելով, որ կատարվածի հետ ինքն այդպես էլ չի հաշտվում, իսկ իրավապահ մարմինները աչք են փակել, քանի որ կաշառված են։ Վերաքննիչ դատարանը Ավդոյանի բողոքը նույնպես մերժել է։
Նրա պաշտպան Այսեր Իսայանը ևս ընդգծում է, որ իրավական համակարգը աչք է փակել բազմաթիվ խախտումների վրա՝ սկսած մաքսակետում կեղծ փաստաթղթերի օգտագործումից մինչև հարկային դաշտից դուրս գործելու փաստը։
Ավդոյանը կրկին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել կարճված գործը և ապահովել արդար քննություն, որպեսզի իրեն վերադարձվի խլված տարիների քրտինքը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test