Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասե՛մ` ինչ կարող ես անել hraparak.am hraparak.am

time
Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասե՛մ` ինչ կարող ես անել

Համացանցում մեծ աղմուկ են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի դիտարկումները «Ցանկապատ» ներկայացման մասին։ Նախօրեին այդ բացօթյա ներկայացումը դիտելուց հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, նրանց քննադատել «սխալ սյուժե» բեմադրելու համար։ Նրան հատկապես զայրացրել է. «Չկա առաջնորդ, որը ցանկապատը կքանդի ու կստեղծի Հայաստան» նախադասությունը եւ իր դասախոսությունում նա ասում է.

«Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ` ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ եւ կառուցվում Հայաստան»: Նա վերլուծում էր պիեսն ու դերասաններին դաս տալիս, իսկ Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, փորձում էր արդարանալ. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920 թվականների դեպքերի մասին է»։ Այս տեսանյութի ներքո մարդիկ իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես կարելի է գրական գործի մասին նման ելույթ ունենալ, ներկայացումն առիթ դարձնել քարոզչության համար եւ այլն: Մեծ թվով ստատուսներ եւս կային:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։

«Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։ Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Երբ պայմանական «Մկո»-ն չի բարձրացնում հանրային կարևորության հարցեր, չի խոսում ազգային դավաճանության կամ քաղաքական կալանքների կամ իշխանության չարաշահման մասին, մի օր իր դուռն է թակում պայմանական «նիկոլը» ու սկսում է «մուննաթով» խոսել պայմանական «Մկո»-ի բեմադրած ներկայացման գեղարվեստական որակներից։ Այս առումով՝ իհարկե պայմանական «Մկո»-ին լրիվ հասնում ա, ու հեչ անարդար չի էս ամենը։

Հույսս էն ա, որ բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ կմտածեն էս ամենի մասին ու հետևություններ կանեն։ Գոնե մեկը, երկուսը հետևություններ կանեն։

ՀԳ. Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ` ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ։ Կարող ես հենց էսօր ժամը 15:30-ին գալ Մասիվի դատարան ու ներկա լինել էրեկվա ցիլոյով «Ստանիսլավսկու» բեմադրած ներկայացման արարներից մեկին՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին։ Չէ՞ որ, որքան գիտեմ, դու էլ ես լեննականցի, ու եթե ճիշտն ես ուզում իմանաս՝ շուտ պիտի գայիր»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test