Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կասպյան պատերազմի ուրվականը 1in.am 1in.am

time
Կասպյան պատերազմի ուրվականը

Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի մամուլի ծառայությունը հրամանատարա-շտաբային զորավարժությունների սկսելու մասին հաղորդագրություն է տարածել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ըստ պաշտոնական տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված են տասնհինգ ռազմանավեր, ինչպես նաև մարտական օդուժ և առափնյա պաշտպանության հրթիռային միջոցներ:

Զորավարժությունների գործնական մասով նախատեսվում է իրականացնել նավատորմիղի տեղակայման վայրերի և Կասպից ավազանում ՌԴ տնտեսական գոտու պաշտպանության, ԱԹՍ-երի և հեռակառավարվող նավակների հարձակումը կանխելու գործողություններ: Ընդհանուր առմամբ ծրագրված է իրականացնել մարտական քսանհինգ վարժություններ:

Ինչպես մամուլն է գրում, ավելի վաղ ՌԴ ՌԾՈՒ Կասպից նավատորմիղը զորավարժություններ անցկացրել է հուլիս և օգոստոս ամիսներին: Ընդ որում, հուլիսյան զորավարժություններն անցկացվել են Իրանի Ռազմածովային ուժերի հետ համատեղ:

Կասպյան ավազանում և նրա շուրջ ռազմա-աշխարհաքաղաքական իրավիճակը սրվում է: Հայտնի է դարձել, որ ադրբեջանական երկու նավթահանքերում երկրաբանա-հետախուզական աշխատանքների արտոնությունը բրիտանական BP-ն փոխանցել է Թուրքիային: Լրջորեն քննարկվում է Տրանսկասպյան գազատարի կառուցման ծրագիրը:

Էներգետիկ այդ նախագծերն ուղղված են Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի դեմ: Կասպից ավազանում արտատարածաշրջանային երկրների ներկայության դեմ է նաև Իրանը: Նոր նախագծումներին ներգրավվում են Ղազախստանը և Թուրքմենստանը, դիտարկվում է նաև Ուզբեկստանի մասնակցությունը:

Կասպյան ավազանում ազդեցության թուլացումն Ռուսաստանի համար հղի է Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական կորուստների հեռանկարով: Մեծ է հավանականությունը, որ մեկնարկած զորավարժություններն զգուշացում են Ադրբեջանին: Շահերի սուր բախման դեպքում Կասպից ավազանը կարող է վերածվել ռազմական լուրջ բախման թատերաբեմի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test