Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Օգոստոսի 8-ը հիմնովին փոխել է մեր անվտանգային միջավայրը, նոր միջավայրին ադապտացվող քաղաքականություններ պետք է ընդունենք»․ Արմեն Գրիգորյան aravot.am aravot.am

time
«Օգոստոսի 8-ը հիմնովին փոխել է մեր անվտանգային միջավայրը, նոր միջավայրին ադապտացվող քաղաքականություններ պետք է ընդունենք»․ Արմեն Գրիգորյան

«Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք հույս էինք դրել, որը մինչեւ 2020 թվականի պատերազմը եւ դրան հաջորդած ժամանակահատվածում կար, կենսունակություն ցույց չի տվել։ Եվ մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ կամ անվտանգության նոր ճարտարապետության որոշումների ճանապարհ անցնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Եվ ուղղություններից մեկը եղել է համապարփակ անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգը։ Հանրությունում ինտենսիվ քննարկում կա համապարփակ անվտանգության գաղափարի կամ ռազմավարության շուրջ, եւ մենք արձագանքել ենք հանրային պահանջին»,- այսօր «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն-2025» միջազգային համաժողովում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարությանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ տարվա սկզբին սկսել էին այդ փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Բայց երբ մենք հասանք օգոստոս, որպեսզի տեքստը սկսենք վերջնականացնել, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը։ Եվ կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձեւով փոխել է մեր անվտանգային միջավայրը, մոտակա շրջանում ռազմավարությունը թղթին հանձնելու եւ ժամանակի շունչ ունենալու խնդիր է առաջանում։ Միջավայրն այնպիսի արագությամբ է փոխվում, որ այլեւս դժվարանում է ռազմավարություններ ունենալը։ Օգոստոսի 8-ն ամբողջովին փոխեց մեր միջավայրը։ Իհարկե, խաղաղության օրակարգ ենք ունեցել, բայց քաղաքականությունների մասով առնվազն նոր միջավայրին ադապտացվող քաղաքականություններ պետք է ընդունենք։ Եվ դա արդեն հարց է առաջացնում, ընդհանրապես ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին դրվում, եւ մենք պետք է քննարկենք։ Դրա շուրջ դեռեւս քննարկումներ չենք ունեցել, բայց անհրաժեշտություն կա այդ քննարկումներն ունենալու»,- նշեց նա։

Արմեն Գրիգորյանը հավելեց, որ երբ սկսել են քննարկել համապարփակ անվտանգության գաղափարը, բազմաթիվ հարցեր են առաջացել։ «Սկզբում, երբ հայեցակարգն ունեցել ենք, մեզ թվացել է, որ ավելի հեշտ կլինի առաջ անցնել եւ գործողությունների մակարդակում ավելի շատ հաջողություններ կունենանք։ Բայց մեր փորձը ցույց է տվել, որ այն ավելի բարդ ու բազմաշերտ գործընթաց է։ Մենք ավելի ժամանակի կարիք ունենք, երկրորդը՝ մենք անհրաժեշտություն ունենք համախմբվածության բոլոր մակարդակներում։ Իսկ որպեսզի կարողանանք համախմբվածություն ունենալ, անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ մարդիկ կիսեն համապարփակ անվտանգության ու պաշտպանության գաղափարախոսությունը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա հավելեց, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում համապարփակ անվտանգությունն ու պաշպանությունը դարձել է օրակարգային հարց։ Քննարկվում է, թե ինչպես Եվրամիությունը կարող է Հայաստանին օգնել այս բազմաշերտ ու բազմաոլորտ բարեփոխումն իրականացնելու համար։

«Որպեսզի կարողանանք անվտանգություն ապահովել եւ ադապտացնենք մեր միջավայրին, առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն։ Դա է մեր ռազմավարական առաջնահերթ նպատակը։ Եվ նաեւ խաղաղություն ունենալուց հետո ինստիտուցիոնալիզացնել եւ այն դարձնել ամենօրյա հոգատարության աշխատանք, բայց նաեւ անվտանգության կառույցների ադապտացման համար միջավայր ձեւավորել։ Անվտանգության մասով նաեւ անհրաժեշտ է կարողանալ ընդհանուր պետությունը ադապտացնել, որովհետեւ, տեսեք, կարծում եմ՝ վերջին 4-5 տարիների ընթացքում Հայաստանի շուրջ սպառնալիքների այն մեծ փունջը, որը մենք ունեցել ենք, նաեւ կարողացել ենք մեծ մասը լուծել՝ ադապտացվելով այդ նոր միջավայրին։ Այնպես չէ, որ մենք այն, ինչ այսօր ունենք, դա միանգամից է եղել, ժամանակ է պետք եղել։ Եվ մենք, մեր միջավայրին ադապտացվելով, էվոլյուցիա ենք ապրել եւ հասել ենք այս կետին, բայց այնպես չէ, որ, ընդհանուր առմամբ, միջավայրը ստատիկ է»,- ընդգծեց նա։

Արմեն Գրիգորյանին հարց ուղղվեց՝ այսինքն՝ Հայաստանը հիմա համապարփակ անվտանգության համակարգ չունի՞, եւ Հայաստանն այլեւս Ազգային անվտանգության ռազմավարություն չի ունենալո՞ւ։ Նա ի պատասխան կրկնեց, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունն ամբողջովին փոխեց մեր միջավայրը եւ անհրաժեշտություն է առաջանում նաեւ փոխել մեր ռազմավարությունը։ Իսկ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգ հարցը, նրա խոսքով, դարձել է Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերից մեկը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test