Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մինասյանի ստվերային դերը Եկեղեցու վարկաբեկման մեջ, կամ երբ Եկեղեցին դառնում է գործիք փեսայի ձեռքում. Zarkerak freenews.am freenews.am

time
Մինասյանի ստվերային դերը Եկեղեցու վարկաբեկման մեջ, կամ երբ Եկեղեցին դառնում է գործիք փեսայի ձեռքում. Zarkerak

Հայ Առաքելական Եկեղեցին արդեն երկու հազարամյակ շարունակ եղել և շարունակում է մնալ մեր հոգևոր ինքնության և դիմագծի պահպանման հիմնասյունը, ազգային-բարոյական ոգու ու նկարագրի զարգացման անգերազանցելի բարձունքը։ Սակայն վերջին 26 տարիների ընթացքում, ՀԱԵ ներսում ծավալվող դեպքերը և հասարակական զարգացումների վրա դրանց ազդեցությունը վկայում են ոչ թե բարոյական վերազարթոնքի, այլ՝ հոգևոր կառույցների նպատակային քայքայման և արտաքին քաղաքական շահերի ենթակայության մասին։ Եվ այս աղետալի գործընթացում առանցքային տեղ է զբաղեցնում մեկը, ում անունն այսօր չեն բարձրաձայնում Կտրիճ Ներսիսյան բնակարանի պատերից ներս, սակայն ՀԱԵ ներքին գործունեության վրա նրա ունեցած միջամտության հետևանքները շարունակում են գարշահոտի պես տարածվել Մայր Աթոռի շրջակա միջավայրում։

Խոսքը Միքայել Մինասյանի մութ գործարքների կամ Կտրիճ Ներսիսյանի վարած ապաշնորհ կադրային քաղաքականության մասին է։ Սակայն այս շարադրանքը խոհանոցային փեսա միշիկի մասին չէ, այլ նրա թողած հետևանքների, գրում է Zarkerak-ը:

Չէ, հիմա ժամանակը չէ կտրիճյան կարգալուծային կառավարչամոդելի մասին խոսելու, ոչ էլ հոգևոր կրթօջախների ուսանողների դեմ բարբարոսաբար մղվող հեռացումային տեսուչ-փոխտեսուչա-վերակացուական վայրագությունների կամ հոգեխանգարմունքի մասին բարձրաձայնելու։

Միքայել Մինասյան. կուլիսային ազդեցության դրսևորում՝ սրբության տարածքում

Որպես ՀՀ երրորդ նախագահի փեսա և Վատիկանում ՀՀ առաջին դեսպան, Միքայել Մինասյանն իր ազդեցությունն օգտագործել է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական դաշտերի ողջ սպեկտրում, այլև՝ համակարգված և նպատակային կերպով միջամտել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։ Եվ սա պարզ բամբասանք կամ Սերժի բանակի կուրիլկի զրույց չէ (Курилка՝ ծխարան)։ Այս մասին աղաղակում են երկու թյուրիմացություն, որոնք կտրիճ ներսիսյանի թեթև ձեռքով այսօր հայաստանյան թեմերում նշանակված եպիսկոպոսներ են։ Նրանք երբեք եպիսկոպոսության չէին արժանանա, եթե Հայ Եկեղեցում հոգևոր բարձրագույն իշխանությունը բռնազավթված իսկ հակահոգևոր ենթամշակույթը զարգացած չլիներ։ Ովքե՞ր են նրանք։

Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ ներկայում Սյունյաց թեմի առաջնորդ, մականունը՝ քեչիկ։

Ո՞վ է քեչիկ մականունով Մակար Հակոբյանը և ինչպե՞ս է նա դարձավ Սյունյաց թեմի առաջնորդ։

Շարունակում ենք պրպտել բաց հասանելի աղբյուրները և հայտնաբերում՝ քեչիկը մինչ այսօր որևէ կերպ աչքի չի ընկել նշանակալի հովվական գործունեությամբ, չի հրապարակել աստվածաբանական արժեք ունեցող աշխատանք, հանդես չի եկել ինքնուրույն քարոզչական խոսքով, չի հիմնել ոչ մի տեսանելի հոգևոր հաստատություն, կյանքի չի կոչել ոչ մի տեսանելի սոցիալական նախաձեռնություն։ Մինչդեռ նա այսօր գլխավորում է Սյունյաց թեմը՝ մի տարածաշրջան, որը հայկական լեռնաշխարհի ողնաշարն ու քրիստոննեության նախնական բնօրրանն է։

Բայց առավել մտահոգիչ են ոչ թե նրա անգործությունը, այլ՝ նրա հակագործունեությունը։

Նախ թրենդայինը, մի շարք աղբյուրների վկայությամբ՝ նա խախտել է կուսակրոնության ուխտը, լավատեղյակ՝ ոչ այդքան չար լեզուները պնդում են, որ Սյունյաց թեմի առաջնորդարանում կացարանով է ապահովել իր կուսակրոնության ուխտը խախտելու օժանդակ անձնակազմին։ Ինչպես հիմա շատերն են պնդում, դա նրա անձնական կյանքն է, մեզ ի՞նչ։ Մենք էլ այդ ոլորտին չէինք անդրադառնա, որպես անձնական կյանքի գաղտնիության իրավունքի, օրենքով պաշտպանված մութ անտառ, եթե չլիներ մի կարևոր փաստ։ Կարևոր փաստն այն է, որ քեչիկն էլ իր վերադաս կտրիճ ներսիսյանի պես ձեռնադրության և վեղար առնելու օրը հրաժարվել է անձնական կյանքի իրավունքից, այսինքն կուսակրոնության ուխտով հրաժարվել է անձնական կյանքի սեռական բոլոր կոմպոնենտներից։ Իհարկե մենք չխախտելով նրա անմեղության կանխավարկածը, չենք պնդի, որ նա գիտակցել է թե ինչ խոստում է տվել աբեղա ձեռնադրվելու և վեղար առնելու օրը։ Սակայն ինչպես ասում են, ժամանակը ետ չես շրջի, իսկ տրված խոստումը պիտի հարգել։

Իսկ եթե ավելի լուրջ՝ գործ ունենք շարքային կանոնախախտ ուխտադրուժի հետ։

Կուսակրոնության մասին առայժմ այսքանը, հիմա շարունակենք ծանոթանալ քեչիկին։ Հավանաբար տիրապետում է հայերենին, այս եպիսկոպոսին ճանաչողները նրա լեզվական կարողությունները 10 բալանոց համակարգով գնահատում են կայուն բավարար՝ երեք։

Այլևս չենք ուզում չարաշահել հետաքրքրասեր ընթերցողի համբերությունը և հասկանում ենք նրա հարցը․ «ի՞նչ կապ ունի Միշիկ Մինասյանը քեչիկ-Մակար Հակոբյանի պաշտոնավարման հետ»։ Պատասխանը շատ կարճ է, լակոնիկ և հասկանալի։ Միքայել Մինասյանի և Մակար Հակոբյանի միջև կա քավոր-սանիկության սրբազան կապ։ Մայր Աթոռի և Սյունյաց թեմի մեր քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ Մակար Հակոբյանի եպիսկոպոսական ձեռնադրության պատճառը բխել է ոչ թե նրա արժանիքներից ու վերը թվարկված փայլուն կարողություններից այլ Միշիկ-կտրիճ խիմիայից։ Չէ, մենք իհարկե գիտենք, որ հայերենում խիմիա չէ քիմիա է, սակայն հարգում ենք դասականի լեզվաոճական նախասիրությունները։

Վերոգրյալը միանշանակ վկայում է՝ ձեռնադրության ընթացակարգը եղել է ոչ թե Սուրբ Հոգու կոչմամբ, այլ՝ աշխարհիկ կամ չնաշխարհիկ փեսայի բարձր հովանավորությամբ։

Այսօր նրա ծառայությունը սահմանափակվում է վարչական ձևականությամբ, սրբազան պարտականությունների անգործունակությամբ և թեմի հոգևոր կյանքի անկումը երաշխավորելով։ Կտրիճ Ներսիսյանը նույնիսկ իրեղեն ապացույցի՝ ձայնագրության մակարդակով տեղյակ է իր ձեռնասուն եպիսկոպոսի հոգևոր սխրանքներից։ Քեչիկ մականունով Մակարն իր միշիկյան անքակտելի քավոր-սանիկական կապերի շնորհիվ կարողացել է եպիսկոպոսացնել նաև իր հորեղբոր որդուն։ Ո՞վ է նա։

Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ ներկայում Գուգարքի թեմի առաջնորդ։

Եթե Մակար Հակոբյանը եպիսկոպոսացել է խոնարհ լռությամբ, ասել կուզի ոչ մի ծառայության դիմաց, ապա Հովնան Հակոբյանը` Մինասյանի հովանավորչությամբ առաջացած մեկ այլ ողբերգություն, ամեն ինչ արել է ցույց տալու համար, որ կարող է ծառայել համակարգին և ստանալ առավելագույնը։ Երկար տարիներ եղել է կտրիճյան գավազանակիր, ուսումնառության և վանական կյանքին ծանոթանալու պատրվակով շրջել է եվրոպական շատ երկրներով Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա հասցրել է լինել անգամ ԱՄՆ կրթօջախներում։ Ոչ անգլերենի, ոչ էլ եվրոպական որևէ լեզվի իմացության B1 սերտիֆիկատ չի կարող ցույց տալ։ Հայերենի իմացությամբ զգալիորեն զիջում է անգամ սեփական հորեղբոր որդուն` քեչիկին։ Հովնան Հակոբյանը ևս՝ չունի աստվածաբանական տարրական գիտելիքներ, թեև ինչ որ մի դավադիր հակաեկեղեցական տարր անընդհատ եթերներ է մղում այս թշվառականին և հանապազ հորդորում ֆեյսբուքով հիմարություններ դուրս տալու, կյանքի բոլոր իրավիճակների ու եկեղեցական ճոխ տոնացույցի համար ունի թվով երեք քարոզ, հավատացեք, որ այդ երեք քարոզն էլ անգիր գիտի, խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, կտեսնենք։

Եթե սիրելի ընթերցողը վերոգրյալ բնութագրումներից եզրահանգեց, որ Հովնան եպիսկոպոսը խելք չունի, շտապեց։ Սրբազանը բավարար խելք ու հնարամտություն ունի ուխտախախտվելու, գոնե երբեմն-երբեմն, հատկապես տարվա այն օրերին երբ իր անգիր իմացած քարոզներից ոչ մեկն արտասանելու առիթ չունի։ Ինչո՞ւ ուխտազանց չլինի, ի վերջո Մակարի բարեկամն է։

Իր ողջ մտավոր կարողություններով հանդերձ, քաղաքականապես ագրեսիվ է, սակայն գաղափարազուրկ։ ՖԲ ստատուսների մեջ համարձակ է, սակայն բովանդակազուրկ։ Եթերներում նախահարձակ է, սակայն տափակաբարո և ծանծաղամիտ։ Գրպանը՝ լիքն է։ Մականունը՝ Վնաս։ Վերջին օրերին էլ բացահայտվեց որ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է, արդեն թվարկված ո՞ր արժանիքի համար, պատասխան չկա։ Պետք է աղոթել և խնդրել Աստծուն, որ Հովնանի կարողություններով ուրիշ մի եպիսկոպոս էլ չգտնվի ու չնշանակվի Մայր Աթոռի որևէ հանձնախմբում կամ բաժնում, այլապես պատճառված վնասը և գործված ավերը վերականգնել չի լինի։

Եվ երբ մի թեմ իր առաջնորդին ընկալում է այլ կերպ քան հովիվ, նշանակում է, որ հավատքի տարածքը ենթարկվել է աշխարհիկ դավադրության։

Մռայլ և հոռետասական տրամադրություններ չգեներացնելու համար, երկու հորեղբորորդի եպիսկոպոսների բնութագրերը ներկայացրեցինք փոքր-ինչ հումորով։ Իսկ փաստն այն է, որ երկու կերպարներն է հայտնվել են Եկեղեցու բարձրագույն պաշտոններում ոչ թե աստվածաբանական գիտելիքների, հոգևոր նվիրվածության կամ քարոզչական ջիղի, կազմակերպչական կարողության, այլ բացառապես՝ քավոր-սանիկական կապերով, իշխանական օժանդակությամբ և ստվերային գործարքների միջոցով։

Փաստորեն Միքայել Մինասյանի ձեռքում քավորն ու քավորությունը դարձել են քաղաքական կապիտալի վերածված եկեղեցական գործիքի։ Միշիկի հովանավորյալները Եկեղեցում հասել են բարձրագույն պաշտոնների՝ առանց ստուգման, առանց մրցակցություն, առանց հոգևոր լուրջ հանձնառության։ Իսկ երբ հոգևորականը խոտոր ճանապարհով է ձեռնադրվում, հավատարմություն է հայտնում ոչ թե Աստծուն, այլ իրեն իշխանական բուրգ ներմուծողին կամ ներհրողին։

Այլ կերպ ասած՝ Եկեղեցու ներսում այսօր գործում է հատուկ կարգավիճակով անօրեն մի հիերարխիա, որի գագաթին կանգնած է ոչ թե Քրիստոսին փառաբանող ու Նրա Խոսքով առաջնորդվող մի սրբակրոն գահակալ, այլ՝ խմբիշխանական շահերով և ընտանեկան կապերն ու որովայնը ամեն ինչից վեր դասող մի իշխանազավթ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test