Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«1,5 տարվա ծառայության ժամկետը չէ որոշիչը. հարցն այն է՝ զինված ուժերում անհրաժեշտ որակական բարեփոխումներ արվե՞լ են» aravot.am aravot.am

time
«1,5 տարվա ծառայության ժամկետը չէ որոշիչը. հարցն այն է՝ զինված ուժերում անհրաժեշտ որակական բարեփոխումներ արվե՞լ են»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ ոչ մեկ չի հետաքրքրվում՝ պետության պաշտպանունակության, դիմակայունության առումով այն գործողությունները, որ կատարվել են, ի՞նչ որակով են կատարելգ «Բովանդակային ու մտահոգ մոտեցում չկա»։

«Զինված ուժերում ծառայության ժամկետի կրճատման մասին դրույթը նախատեսված է եղել ու կա 2021 թվականի կառավարության ծրագրում՝ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարական 11 ուղղությունների մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու հետ կապված մտադրություններին՝ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նա փաստեց՝ դա 44-օրյա պատերազմից հետո էր, այն ժամանակ, երբ խաղաղության մասին խոսելն ընդհանրապես օրակարգում չէր էլ կարող լինել. «Այդ 11 ռազմավարությունների իրականացման ընթացքի վերաբերյալ մենք պարբերական տեղեկանքներով հանդես ենք եկել»։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի այս մտադրությունները՝ մասնավորապես այն հիմնավորումները, որ բերվում են, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հիմնավորումներ բերելիս նշվում է ծառայության մեջ պայմանագրային զինծառայողների ներգրավման թվի ավելացման սկզբունքը։ Ինձ համար կարեւոր է այն հարցը, թե ինչքանով է պետությունն ապահովում պրոֆեսիոնալ բանակի անցնելու խնդրի լուծումը։ Այսինքն՝ ի վերջո պարզ է, որ ՀՀ-ն իր անվտանգային եւ տվյալ դեպքում պաշտպանական համակարգը չի կարող լուծել զինծառայողների թվի ավտոմատ ավելացման միջոցով, որն արվել է մինչեւ հիմա։ Ցավոք, առայժմ այս մակարդակում ենք գտնվում։ Խնդիրը պետք է դիտարկել պրոֆեսիոնալ բանակի անցնելու, որակի ապահովման հետ կապված, թե ինչպիսին է վիճակը։ Պետությունը՝ հանձին կառավարության լուծե՞լ է այդ ռազմավարական 11 կետերով նախատեսված գործառույթները։ Ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձնում։ Բոլորի համար սա մանիպուլյացիայի թեմա է հիմա։ Ի վերջո կառավարության ծրագրում, որ կար այդ դրույթը, բա էն ժամանակ հարցեր չէին ծագո՞ւմ»։

Արթուր Սաքունցի համար կարեւոր են այն հարցերը, թե պրոֆեսիոնալ բանակի անցնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, օրինակ՝ նույն պայմանագրային զինծառայողներով ներգրավման խնդիրը՝ բացի այն, որ ավելանում է թվաքանակով, որակական տեսակետից ապահովվե՞լ է արդյոք, թե՝ ոչ. «Պարզ հարց եմ տալիս, սա չի՞ հետաքրքրում ոչ մեկի։ Սերժանտական կազմ ներմուծեցին, դա լուրջ քայլ է, սպառազինություններ են ձեռք բերել, բայց զինված ուժերի որակական, բովանդակային փոփոխություն կատարվելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են կատարվում։ Դուք 100 միլիոն կամ 10 միլիոն՝ խոսքը վերաբերվում է Թուրքիայի բանակին, բնակչության թվին կամ Ադրբեջանի բնակչության թվին չեք ապահովելու, չէ՞, սրա մասին է խոսքը։ Հարցն այն է՝ ապահովե՞լ եք, կամ անհրաժեշտ որակական բարեփոխումներ արվե՞լ են։ Այդ տեսակետից 1,5 տարվա ծառայության ժամկետը չէ որոշիչը։ Իսրայելում ի վերջո մեկ տարի են անընդհատ ռեժիմի մեջ ծառայում։ Թվաքանակը հաստատ չի բավարարել երբեւէ որեւէ արաբական հարեւան երկրի բնակչության թվին։ Այսինքն՝ այս հարցերը չեն մտահոգո՞ւմ ոչ մեկի»։

Արթուր Սաքունցը վստահեցրեց՝ թվաքանակի հաշվին չես կարողանալու երկրի պաշտպանունակությունն ապահովել։ Չի եղել ու չի էլ լինելու։

Դիտարկմանը՝ փաստորեն այս խոսակցությունները, որ նորից թարմացվել են, Դուք կարծում եք, որ այս նախաձեռնությունն արագ կմտնի ԱԺ եւ միս ու արյուն կստանա՞, Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց. «Ինչո՞վ է պայմանավորված եղել, որ 2022-ին կամ 2023-ին չի ապահովվել այդ դրույթը։ Իմ կարծիքով՝ քանի որ 2021-ից հետո, երբ այդ ռազմավարական ուղղությունները վերցվեցին, ՊՆ-ում բարեփոխումների կամ ԶՈՒ վերակազմավորման հարցերով զբաղված էր ՌԴ գլխավոր շտաբը, որոնք ընդհանրապես որեւէ անելիք չունեին այդ ուղղությամբ։ Երկու տարի՝ մինչեւ 2023-ի կեսերը, «պռախադնոյ դվորի» նման ՊՆ էին մտնում, եւ պարզ է՝ ՌԴ-ից ակնկալել որեւէ բարեփոխում, անիմաստ զբաղմունք է։ Սերժանտական կազմը ՌԴ զինված ուժերի կոնցեպտի մեջ չէր։ Ընդդիմությունը չէր ուզում, որ ՌԴ ազդեցությունը չլինի, իշխանությունն էլ չի ուզում խոստովանել, որ սկզբից հավատում էր դրան, չի ուզում խոստովանել, որ սխալվել է։ Ինչի՞ հետեւից են ընկել. ժամկետը կրճատվում է։ Բնականաբար, ժամկետը պետք է կրճատվի, կամ թեկուզ ժամկետի կրճատումը չէ էական, այլ ԶՈՒ բարեփոխման կոնցեպտն է կարեւոր։ Եվ այդ ուղղությամբ քայլեր կատարվել են։ Եթե հիմնավորումը տրված է, որ պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացմամբ է կրճատվում պարտադիր զինծառայության ժամկետը, այդ պայմանագրային զինծառայողները, որոնք ներգրավվում են, նրանց զինվորական կարողությունները, որակն ապահովվա՞ծ է, պատշաճ աշխատանք կատարվա՞ծ է։ Ժամկետի կրճատումը կարող եմ ենթադրել, որ կապված է ոչ միայն պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացմամբ, այլեւ նրանց որակի ապահովման բարձրացմամբ։ Որակի ապահովումը կամ բարձրացումն ապահովվա՞ծ է, կամ այլ ուղղությամբ իրապես ջանքեր գործադրվա՞ծ են. սա չի՞ հետաքրքրում ոչ մեկի»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտա այս հարցով քննարկումներին, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ես հարցեր ունեմ՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացմամբ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը կառավարության ծրագրով է նախատեսված դեռեւս 2021-ի արտահերթ ընտրություններից հետո։ Դա այդ սկզբունքի իրականացումն է։ Ունեմ հարց՝ արդյոք պայմանագրային զինծառայողների, որոնց թվաքանակն ավելացվում է, նրանց որակը՝ որպես զինվորական, նրանց պրոֆեսիոնալ ապահովվածությունը երաշխավորվա՞ծ է, թե՝ ոչ։ Այդ հարցը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այսպես կոչված ընդդիմության համար էլ զինված ուժերի ձեւավորման կամ վերականգնման հիմքում ընկած է մարդկանց թվի ավելացումը, որը տիպիկ ռուսական կոնցեպտն է, որին իրենք հավատարիմ են։ Այդ կոնցեպտի տեսանկյունից ամեն ինչ էլ կարող ես քննադատել, բայց դա չէ հիմնական խնդիրը։ Թվաքանակով չես կարողանալու ապահովել, պետք է որակ ապահովես։ Եթե պայմանագրային զինծառայողների թվաքանակն ավելացնում եք, հարց է առաջանում՝ ի՞նչ է արվել նրանց՝ որպես զինվորական մասնագետներ որակն ապահովելու, պատրաստվածության մակարդակն ապահովելու, ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու համար։ Բարձր տեխնոլոգիաներին համապատասխան սպառազինություններ պետք է լինեն։ Դրանց կիրառման համար այդ մասնագետները պատրաստվե՞լ են թե՝ ոչ։ Այդ հարցերը ոչ մեկին չեն հետարքրում։ Այդ առումով պարտադիր զինծառայության ժամկետի նվազեցումը որեւէ էական նշանակություն չունի։ Իհարկե, ռիսկ է, նշանակում է՝ ինչ-որ աշխատանքներ կատարվել են, բա դրանով չե՞նք հետաքրքրում, թե՝ իրենց միայն հետաքրքրում են քաղաքական մանիպուլյացիաները։ Ոչ մեկ չի հետաքրքրվում պետության պաշտպանունակության, դիմակայունության առումով այն գործողությունները, որ կատարվել են, ի՞նչ որակով են կատարել։ Բովանդակային ու մտահոգ մոտեցում չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 13.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test