Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանի գնդի պարեկների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. նրանք, մոտ 1 կմ հետապնդելով ավտոմեքենան թալանողին, կարողացել են վնասազերծել ու գողոնով տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը վերջերս քրեական և համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ մի շարք հանձնարարականներ են տվել, այդ թվում, որ համյանքային ու քրեական ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է հաճախակի ծառայություն կատարեն նաև բակային հատվածներում, ինչի շնորհիվ կկանխվեն բազմաթիվ հանցագործություններ: Հերթականը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Արաբկիր վարչական շրջանում, երբ Երևանի գնդի պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ տաք հետքերով բացահայտվել է ավտոմեքենայի թալանման դեպք: Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով հետապնդել ու վնասազրծել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում ավտոմեքենա թալանողին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում, որ Ժիրայր Անանյան փողոցում թալանել են կայանված վիճակում գտնվող բեռնատար «Գազել»-ը: Տեղեկությւոնը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվում է ՊԾ Երևան քաղաքի գունդ, որտեղից 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մեկնում են դեպքի վայր: Տեղում մի քաղաքացի, նկատելով պարեկներին, դիմում է փախուստի, ինչից հետո ավագ պարեկ Նարեկ Ավետիսյանը, կրտսեր պարեկ Հովսեփ Հովսեփյանը հետապնդում են փախուստի դիմածին և մոտ 1 կմ հետապնդելուց հետո պարեկներին հաջողվում է Ազատության պողոտայում վնասազերծել կասկածյալին, ում այնուհետև գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվում են թրմանյութեր, ինչպես նաև «Գազել»-ից գողացված իրեր: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 56-ամյա Արսեն Հ.-ն է, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test