Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։
«Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում», — ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը և համադրել Օվերչուկի պնդման հետ։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 34․9%՝ մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 44․4%։
Զուգահեռաբար աճել է Եվրոպական միության երկրների տեսակարար կշիռը․ այն կազմել է 12․2%՝ նախորդ տարվա 6․3%-ի փոխարեն։
ԵՄ երկրների շարքում Հայաստանի համար համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն Գերմանիան և Իտալիան։
ԵՄ-ից զատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեծ մասը բաժին է հասել «Այլ երկրներ» ենթատողին․ այն կազմել է ընդհանուրի 50․5%-ը՝ նախորդ տարվա 48․1%-ի համեմատ։
Այլ երկրների թվում տեսակարար կշռի աճ գրանցած երկրներն են․
Այսպիսով, Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում դիվերսիֆիկացիայի միտում է նկատվում։
Օվերչուկը պնդել էր, թե առևտուրը 2025 թվականին կարող է կրճատվել մինչև 6 մլրդ դոլարի։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․9 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 9 մլրդ դոլար։
Այսինքն՝ այս տարի Ռուսաստանի հետ առևտուրը կտրուկ անկում է գրանցել։
Ի դեպ, 2024 թվականին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության աճը զգալիորեն պայմանավորված էր նաև վերաարտահանման գործոնով, ինչի մասին բազմիցս հայտարարել են ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները։
Սակայն եթե դիտարկենք ավելի լայն ժամանակահատված, ապա պատկերն այլ է․
Այս տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2024 թվականը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կայուն աճ է գրանցել։
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա վերջին տարիներին (բացառությամբ 2024-ի, երբ առևտրաշրջանառության ցուցանիշը պայմանավորված էր նաև վերաարտահանմամբ) աճ է նկատվում նաև «Այլ երկրների» ուղղությամբ։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այդ ուղղություններով առևտրաշրջանառության գումարը կազմել է 5․7 մլրդ դոլար։ Նախորդող տարիներին գումարային ցուցանիշը եղել է շատ ավելի ցածր։
Այսպիսով, Օվերչուկի պնդումը ճիշտ է միայն այն մասով, որ ՌԴ-Հայաստան առևտուրը 2025 թվականին կտրուկ կրճատվել է 2024-ի համեմատությամբ։ Սակայն եթե համեմատենք ավելի լայն կտրվածքով՝ նախորդ 5 տարիների հետ, ապա 2025-ի ցուցանիշները համադրելի կամ նույնիսկ բարձր են եղել նախորդ տարիների ցուցանիշներից։
Մյուս կողմից, նկատենք, որ թե՛ տեսակարար կշռի, թե՛ գումարային ցուցանիշների կտրվածքով շարունակական աճ է գրանցվում այլ երկրների հետ առևտրաշրջանառությունում, ինչը վկայում է Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման նկատելի միտումների մասին։
Գայանե Մարկոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test