Սեպտեմբերի 14 –ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի աշխատանքային նստավայրում ընդունել է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու Թեոֆիլ Երրորդ պատրիարքին: Այդ մասին հայտնում է «Անադոլու» պետական գործակալությունը՝ հղելով նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:
Հանդիպմանը Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Երուսաղեմում Իսրայելի գործողություններն ուղղված են նրա «պատմական կարգավիճակի և սրբության դեմ, ինչն ակնհայտորեն սպառնում է մուսուլմանների, քրիստոնյաների և հուդայադավանների համակեցության ավանդույթներին և անընդունելի է»:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ցեղասպան Նաթանյահուն, հարձակվելով Կատարի դեմ, բացահայտում է, որ խաղաղության կողմնակից չէ: Էրդողանը հատկապես կարևորել է, որ Իսրայելը «շարունակում է հարձակումները՝ տարբերություն չդնելով եկեղեցիների և մզկիթների միջև»:
Նա հույս է հայտնել, որ Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարքը սերտ կապեր կհաստատի Թուրքիայի հետ, որպեսզի «Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում ապահովվի մուսալմանական և քրիստոյնա բնակչության անվտանգությունը»:
Պաշտոնական հաղորդագրությունը չի նշում, թե ի՞նչ առիթով է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ժամանել Ստամբուլ: Հայտնի է, որ թուրքական իշխանությունները բավական սերտ համագործակցում են Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի հետ:
Բացառված չէ, որ Նաթանյահուի հետ սուր տարաձայնությունների ներկայիս փուլում Էրդողանը փորձի օգտագործել ուղղափառ և քրիստոնեական այլ եկեղեցիների հնարավորությունները, որպեսզի վիճարկի Երուսաղեմի այն կարգավիճակը, որ ճանաչում է Իսրայելը:
Չափազանց խորհրդանշական է, որ Էրդողանը Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարքին ընդունել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում. Այն օսմանյան սուլթանների նստավայրն է, իսկ Երուսաղեմը մի քանի հարյուրամյակ գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
Պետք է սպասել Իսրայելի պատասխանին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test