ՀԱՊԿ-ն արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսօր անվտանգային թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ՀԱՊԿ-ը, որին անդամակցությունը Երևանը սառեցրել է, սակայն դեռ մնում է անդամ, նկատի է ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ՌԴ նախագահը վերահաստատել է 44-օրյա պատերազմից հետո:
«Անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ նախորդող շրջանում մեր պատկերացումը եղել է, այն, որ մեր խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը, սակայն պատմությունն ապացուցեց, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետով։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել էին վերջին տարիներին՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ուրիշ ճանապարհ չկա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test