PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն Ստեփանակերտում Կարեն Ավանեսյանը փորձել է կրակ բացել՝ մոտենալով միջոցառման վայրին։
«Սեպտեմբերի 14–ին Ստեփանակերտի բնակիչ, 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը դուրս է եկել իր տնից և գնացել մոտակա անտառային հատված, որտեղ նախապես թաքցրել էր «Կալաշնիկով» ինքնաձիգ, չորս պահունակ փամփուշտներով և հինգ նռնակ։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, զենքը վերցնելուց հետո նա փորձել է մոտենալ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրան։
Ըստ ՆԳՆ-ի, Ավանեսյանը դիմադրել է՝ նետելով երեք ձեռնանռնակ և կրակ բացելով ոստիկանների ուղղությամբ։ Պատասխան կրակոցից նա հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել։
Հայտնվում է նաև, որ գործողության ընթացքում մեկ ոստիկան է վնասվածք ստացել»,–գրում է Caliber․az-ը։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության հետ համատեղ քրեական գործ է հարուցվել, ընթանում են օպերատիվ-քննչական գործողություններ։
Մեկ տարի առաջ Ավանեսյանն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել էր, որ 16 տարեկանում ստացել է Ադրբեջանի քաղաքացիություն։
«Ես ՀՀ քաղաքացի չեմ, ես ադրբեջանցի եմ»,–ասել էր նա, գրում է Minval.az-ը։
Նա հավելել էր, որ հարյուրավոր կատուների է կերակրում Ստեփանակերտում։
Այս օրերին հերթական այցով Արցախի տարածքում է գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնավորապես սեպտեմբերի 14–ին նա այցելել էր Հադրութ, Սոս գյուղ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test