PanARMENIAN.Net - Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը, գրում է Արմենպրեսը։
«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը:
Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծել է Բադալյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ 2026 թվականի առաջին կեսին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test