Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մխտռեց ներկայացումն ու հանրությանը լարեց դերասանների դեմ»․ Հովհաննես Իշխանյան mamul.am mamul.am

time
 «Մխտռեց ներկայացումն ու հանրությանը լարեց դերասանների դեմ»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավակցություններս եմ հայտնում Մկրտիչ Արզումանյանին, մյուս դերասաններին և ներկայացման ողջ անձնակազմին, որ 12 հազար քառակուսի կիլոմետր հանձնածը մխտռել է նրանց ներկայացումը ու հանրությանը լարել նրանց դեմ: Ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է այն օրը, երբ դավաճանը զոհել է 224 հոգու, բացել Հայաստանի ցանկապատն ու խոհանոցի դուռը ու Երևանի չափ տարածք հանձնել Ադրբեջանին: Էլ ավելի խորն է ցավակցությունս, քանի որ դա արվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, հայերի ցանկապատները առաջ տված Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, ում դավաճանը պատանդ է պահում Բաքվի բանտում: Ներկայացման միջամտությունն ու ցենզուրան, իհարկե, անթույլատրելի է։ Հատկապես իրեն օրենքի տեղ դրած մահավտոյի կողմից, սակայն վստահ եմ, որ ստեղծագործական անձնակամզը գիտի, որ անպայման իրենք և ողջ հայ ազգն ու մարդկությունը ազատագրվելու է Ադրբեջանի կամակատարներից և ստեղծագործությունները խաղալու է այնպես, ինչպես իրական Հայաստանում կխաղային, ոչ թե ցեղասպանների զավթած Հայաստանում: Հուսով եմ մյուս ստեղծագործական խմբերի վրա չի անդրադառնա այս սրտխառնոց միջադեպը և Միջազգային դատարաններից հայերի դեմ հանցագործությունները հետ կանչող հիմարի այս ակտը չի վախեցնի նրանց ու ինքնացենզուրայի չի մղի: Ակնկալվում է, որ բոլոր ստեղծագործողներն ու ստեղծագործական խմբերը դատապարտեն հիմար գրաքննիչին ու կայֆավատ լինեն Հայաստանի ստեղծագործական տարածքները փոքրացնողի վրա: ՀանդArt-ը հրաշալի կնայվի Արցախի Մարտունի քաղաքում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test