«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմադիր դաշտը քննարկում է Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հանելու թեման։ Այս առիթով մի հարց ունեմ։ Գրառմանս տակ տեղադրված հայ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության հետ կապված սիմվոլներից, հուշարձաններից և շինություններից ո՞ր մեկն է Հայաատանի Հանրապետությունը կառուցել և պահպանել։ Բա չեն ուզո՞ւմ ընդդիմադիրները հիշել և շնորհակալություն հայտնել այն երկրին, ով այս ամենը ստեղծել և պահպանել է։ Այսօրվա Հայաստանի վիճակը օրինաչափ է և կշարունակի վատթարանալ այնքան ժամանակ, քանի դեռ հավաքական Հայաստանը, իր արտաքին քաղաքական վեկտորը, լավագույն դեպքում, փորձում է կիսել մեր պատմական հիշողությունը պահպանած Ռուսաստանի և իր թշնամի Արևմուտքի միջև։ Ռուսաստանի հետ թշնամանալու հետևանքների մասին էլ չեմ խոսում»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test