Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի խաչմերուկում. Մոսկվան առայժմ համբերում է, Բրյուսելն էլ չի պնդում sputnik sputnik

time
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի խաչմերուկում. Մոսկվան առայժմ համբերում է, Բրյուսելն էլ չի պնդում
Այսօր Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի շուրջ բավական լուրջ և բարդ իրավիճակ է ձևավորվում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական և լոգիստիկ առումներով։ Sputnik Արմենիայի «Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանը խնդիրների մասին զրուցել է Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ, քաղաքագետ Եվգենյա Գորյուշինայի հետ։
Զանգվածային լրատվամիջոցները և փորձագիտական համայնքները, դիվանագետներն ու քաղաքական գործիչները միաբերան խոսում են Հայաստանի Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որը կարող է ուղղակիորեն կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Ոմանք այս ճանապարհը նույնիսկ անվանում են ապագա տարածաշրջանային լոգիստիկայի կարկաս։ Բայց ոչ ոք չի խոսում Հարավային Կովկասի մյուս լոգիստիկ գծերի մասին։ Իսկ չԷ՞ որ ժանանակին գործում էր տարածաշրջանից դեպի Ռուսաստան՝ Սև ծովի ափով ամենահարմար ճանապարհը։ Ինչո՞ւ այն մոռացվեց։
«Այդ ճանապարհը գործում էր խորհրդային ժամանակներում, երբ տարածաշրջանը մեկ քաղաքական միավորի կազմում էր։ Թեման հիմա էլ լռության չի մատնվում, թեև համատեքստը մի փոքր այլ է՝ տնտեսական։ Այժմ գերակշռում է տարածաշրջանով բեռնափոխադրումների ծավալների և թողունակության ավելացման անհրաժեշտությունը։ Պետք է հաշվի առնել նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնց մասին կարող ենք դատել նույն «Թրամփի ուղիով», - ասում է Գորյուշինան։
Նրա խոսքով` Սև ծովի ափով անցնող ճանապարհի հարցը վերջին տարիներին քննարկվել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրային էլիտաների միջև հենց այս տեսանկյունից։ Հարցը, իհարկե, շատ զգայուն է. վրացական իշխանությունները բազմիցս հեռացել են դրանից, քանի որ բոլորը հասկանում են, որ Վրաստանի և Աբխազիայի միջև սահմանի բացումը քաղաքական որոշում է պահանջում։ Իսկ փորձագետը վստահ է՝ նման որոշում առայժմ պարզապես չկա։
Մեկ այլ գործոն է աբխազական բիզնես շրջանակը, որը ցանկանում է բացել ճանապարհը և միևնույն ժամանակ վախենում է բուն գաղափարի մարգինալացումից։ Աբխազիայի ղեկավարությունը և առևտրային շրջանակները պահանջում են, որ ամեն ինչ որոշվի՝ հաշվի առնելով իրենց շահերը, և մտավախություն ունեն, որ քննարկումներն ի վերջո տեղի կունենան առանց իրենց՝ միայն Մոսկվայի և Թբիլիսիի միջև: Ամեն դեպքում հասկանալի է, որ բոլոր կողմերի համար տնտեսական օգուտն ակնհայտ է, բայց անհրաժեշտ է քաղաքական երաշխիքների փաթեթ, ինչին շատ դժվար է հասնել:
Արտաքին քաղաքականության միտումը, որը որոշակի շրջանակներ ինչ-որ իմաստով պարտադրում են հայ հասարակությանը, երկրի աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության գաղափարն է։ Պարզ ասած` օդում կախված է (և սնուցվում է) Եվրամիությանն արագացված կարգով ինտեգրվելու գաղափարը ։ Այսինքն` Հայաստանը պիտի դուրս գա՞ ԵԱՏՄ-ից։ Չէ՞ որ դժվար է պատկերացնել զուգահեռ անդամակցությունը կամ միաժամանակյա ինտեգրումը երկու կառույցներին։
Շախմատային տախտակ և տարածաշրջանը կլանելու գործընթաց. փորձագետը` Հարավային Կովկասի մասին
Հարցն իսկապես բարդ է, քանի որ դրանում է Հայաստանի` վերջին տասը տարիների արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր երկընտրանքը։ Այն, ինչ Հայաստանը փորձում է անել հիմա, կարելի է անվանել մասնակի համատեղում։ 2017 թվականին ՀՀ–ն համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, բայց միևնույն ժամանակ մնաց ԵԱՏՄ-ում, ինչը, փորձագետի խոսքով, երաշխավորում էր մուտք դեպի Ռուսաստանի շուկա և սուբսիդավորված էներգառեսուրսներ։
Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր երկրի համար նման տարբերակն առավելագույնս փոխզիջումային է։ Հայաստանը պարզապես ռեսուրսներ չունի «մեկ դարպասում» խաղալու համար։ Գորյուշինայի կարծիքով՝ օպտիմալ ռազմավարությունը ԵԱՏՄ ինտեգրումը պահպանելն է հանուն տնտեսության, աշխատաշուկայի, սպառողական շուկայի և էներգետիկայի հասանելիության՝ ԵՄ-ին փափուկ ինտեգրմանը զուգահեռ
«Հիմա Մոսկվան համբերատարությամբ է վերաբերվում Երևանի և Բրյուսելի փոխգործակցությանը, քանի դեռ այն չի վերածվել անդամակցության կամ Վրաստանի պես ասոցացման ձևաչափի։ Բրյուսելը նույնպես բացահայտորեն չի պնդում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից։ Հնարավոր է, որ ինչ–որ պահի ԵՄ-ն Հայաստանին դնի կոշտ ընտրության առաջ, բայց ոչ հիմա. Բրյուսելը դեռ պետք է կարգավորի իր տնտեսությունը և ճգնաժամերը, այդ թվում՝ ուկրաինականը», - ասում է քաղաքագետը։
Վերջին շրջանում հայ–ռուսական տնտեսական հարաբերություններին վերաբերող ամեն ինչ հարցեր է ծնում, եթե չասենք՝ անհանգստություն և տագնապ։ Անցյալ տարվա համեմատ այս տարի առևտրաշրջանառությունը գրեթե կրկնակի նվազել է։ Եթե խոսենք վիճակագրության հիման վրա (հայտնի է՝ թվերն ամենախոսունն են), արձանագրվել է անկում 12 միլիարդ դոլարից մինչև 6 միլիարդ։ Ինչի՞ հաշվին և ինչո՞ւ։
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության այս կտրուկ կրճատումն առաջին հերթին երկու երկրների միջև հարաբերությունների ընդհանուր վերափոխման ցուցիչ է։ Ճիշտ է` Ռուսաստանը խուսափում է կոշտ քաղաքական գնահատականներից՝ կենտրոնանալով տնտեսական և լոգիստիկ պատճառների վրա։ Տնտեսագետները հիմնական պատճառ են անվանում տարանցիկային գործառույթի փոփոխությունը, որը Հայաստանը կատարել է վերջին տարիներին։
«2022 թվականին, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, Հայաստանը դարձավ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից ապրանքների վերարտահանման առանցքային հանգույցներից մեկը։ Տարանցվում էին այն ապրանքները, որոնք հնարավոր չէր ուղղակիորեն մատակարարել։ Նույն եվրոպական էլեկտրոնիկան, բաղադրամասերը, «լյուքս» դասի ապրանքները... Բայց վերջին շրջանում միտում է նկատվում, որ Հայաստանը հետ է կանգնում այս շատ գայթակղիչ պրակտիկայից», - ասում է փորձագետը։ Իսկ ռուսական բիզնեսը փնտրում է ավելի շահավետ ուղղություններ։
Բայց Ռուսաստանում նաև այլ կարծիք կա։ Անկախ փորձագետներն ասում են, որ հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունն է, և թվարկում են` Արևմուտքի կողմից ճնշում Երևանի վրա, ՆԱՏՕ-ի հետ «սիրախաղ», գործարարների դեմ հետապնդումներ, ռուսական շուկայից կախվածությունը սահմանափակելու ցանկություն։ Սա ստիպում է բիզնեսին վերանայել գործունեության ռեժիմը և հաշվի առնել ներդրումային ռիսկերը։ Քաղաքագետը վստահեցնում է` ռուսական շուկայի նույնիսկ մի մասի կորուստը Հայաստանի համար հսկայական կլինի։
Վտանգավոր խաղեր. Արեշևը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ–ի և Թուրքիայի քայլերի մասին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test