Բաքվի լրատվամիջոցները տարածել են ՆԳ նախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ սեպտեմբերի 14-ին օկուպացված Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյանը փորձել է «զանգվածային միջոցառման վայրում ահաբեկչություն կատարել»:
Եթե հավատանք Ադրբեջանի պատկան մարմնի տարածած տեղեկատվությանը, ապա ստացվում է, որ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտի մերձակա անտառում ունեցել է թաքցված «Կալաշնիկով», փամփուշտներով երեք պահունակ, ձեռքի նռնակներ և զինված դիմադրություն է ցույց տվել, ապա ոստիկանների արձակած կրակոցներից վիրավորում ստացել և ձերբակալվել:
Ստեփանակերտում այդ օրը զանգվածային միջոցառում կազմակերպել է Իլհամ Ալիևը, նա մասնակցել է «Ղարաբաղի համալսարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը»: Երկու տեղեկության համադրումից ենթադրվում է, որ խոսքն, ըստ էության, վերաբերում է Իլհամ Ալիևի «դեմ մահափորձի կանխմանը»:
Բայց Կարեն Ավանեսյանի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղոչդագրությունը արժանահավատ չէ, որովհետև այդ տարիքի հայ տղամարդ Ստեփանակերտում շուրջ երկու տարի չէր կարող հատուկ ծառայությունների հսկողությունից դուրս ապրել:
Տպավորություն է, որ Ստեփանակերտում Իլհամ Ալիևի դեմ իրոք ինչ-որ ակցիա է նախապատրաստվել, բայց հատուկ ծառայություններն այն վերագրում են ազգությամբ հայի:
Նման դեպքերում, որպես կանոն, պատկան մարմինները հրապարակում են լուսանկար, ձերբակալության և նախնական քննության տեսագրություններ: Նման նյութեր Ադրբեջանը չի հրապարակել:
Մնում է ենթադրել, որ կամ Ալիևի դեմ իրոք մահափորձ է կանխվել, որ, սակայն, վերագրվում է իրականության մեջ գոյություն չունեցող հայի, կամ ամեն ինչ պարզապես տեղեկատվաքարոզչական հնարք է, որ Ալիևն օգտագործում է, որպեսզի բացառի բռնագաղթված արցախցիների վերադարձի իրավունքը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test