Ադրբեջանական Apa լրատվականը տարածել է տեսանյութ, որում, ըստ հակառակորդ կողմի, Կարեն Ավանեսյանն է, ով, իբր, փորձել է բռնազավթված Ստեփանակերտում Ալիևի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալ զինված։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։ Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, վիրավորվել է նաև ադրբեջանցի ոստիկան: Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է` պատմությունը շատ մութ է. «Անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ-որ նպատակով։ Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։ Հավելեմ, որ ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,- գրել է նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test