Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մկրտիչ Արզումանյանն ու Տիգրան Գյուլումյանը Նիկոլ Փաշինյանի առջև արդարանում են` ինչու են «Արևմտյան Հայաստան լացում» mamul.am mamul.am

time
 Մկրտիչ Արզումանյանն ու Տիգրան Գյուլումյանը Նիկոլ Փաշինյանի առջև արդարանում են` ինչու են «Արևմտյան Հայաստան լացում»

«Մենք կարող ենք լինել ուժեղ, բայց ումի՞ց ուժեղ, քանիսի՞ց ուժեղ, քանի՞ գերտերությունից ուժեղ: Մենք այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին` անցնել այս կողմը: Դուք այսօր այս ուղերձը հստակ չասացիք»,- «Ցանկապատ» ներկայացման ժամանակ իր դժգոհությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դերասան Մկրտիչ Արզումանյանը կցկտուր արդարացավ. «Դե պարզապես իրադարձությունները 1920 թվականին են տեղի ունենում, այսօրվա մասին խոսեինք, տեսանկյունները տարբեր կլինեին»: Փաշինյանը շարունակեց` Բյուրականում նստած` Արևմտյան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բյուրականն էլ է Հայաստան: «Ամենամեծ ուղերձը դա էր»,- կրկին արդարացավ Մկրտիչ Արզումանյանը: «Մենք էս ունենք, ու աչքներս տնկել ենք էն Հայաստան, էս Հայաստան, որը չկա»,- խաղընկերոջը լրացրեց սցենարի հեղինակ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը: Նրանց արդարացումները բավարարեցին Փաշինյանին. «Ինձ համար կուլմինացիան այս նախադասությունն էր` չկա առաջնորդ, որ ցանկապատը քանդի ու ստեղծի Հայաստան: Այս նախադասության հետ ես համաձայն եմ, բայց այս տարբերակով` չկա առաջնորդ, որ դնի ցանկապատ ու ստեղծի Հայաստան: Մեր ռազմավարությունն է` ոչ թե քանդել ու ստեղծել Հայաստան, այլ դնել ու ստեղծել Հայաստան: Գնացեք Կիրանց ու տեսեք` ինչպես է դրվում ցանկապատ ու ստեղծվում Հայաստան»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test