Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի armtimes.com armtimes.com

time
ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

ԱՄՆ-ի Յուտա նահանգի համալսարանի տարածքում գտնվող Utah Valley-ում ելույթի ժամանակ սեպտեմբերի 10-ին կրակել են քաղաքական ակտիվիստ և Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա:

Քըրքը վիրավորում է ստացել պարանոցի շրջանում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում, իսկ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քըրքը մահացել է։

Թրամփն իր Truth Social սոցցանցում հայտարարել է, որ հրամայել է չորս օր` մինչև սեպտեմբերի 14-ի երեկո, իջեցնել դրոշները ամբողջ երկրում՝ որպես սգո նշան։

«Մեծ և լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք չէր հասկանում և չէր ապրումակցում ԱՄՆ-ում երիտասարդությանը այնպես, ինչպես Չարլին։ Բոլորը սիրում և հիանում էին նրանով, հատկապես ես, իսկ հիմա նա մեզ հետ չէ այլևս։ Մելանյան և ես ցավակցություն ենք հայտնում նրա հրաշալի կնոջը՝ Էրիկային և ընտանիքին։ Չարլի, մենք սիրում ենք քեզ», -գրել է Թրամփը։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Հայտնի է, որ Քըրքի վրա կրակել են 100-200 մետր հեռավորությունից։

31-ամյա Չարլի Քըրքը Թրամփի հայտնի կողմնակիցն էր և փոդքասթի հաղորդավար, նա հիմնադրել էր Turning Point USA ուսանողական միավորումը՝ դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում պահպանողական արժեքները տարածելու համար։

Քըրքին կրակել են Յուտա Վելիի համալսարանում իր լայնորեն լուսաբանված «Ապացուցեք, որ ես սխալվում եմ» բանավեճի ժամանակ։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Սպանված պահպանողական ակտիվիստ Քըրքի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Արիզոնայի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում, որը տեղավորում է ավելի քան 60,000 մարդ, հայտարարել է Turning Point USA-ն: Միևնույն ժամանակ, լրագրողները ամեն օր ավելի ու ավելի ուշագրավ նոր տեղեկություններ են հրապարակում Քրքի և սպանության մեջ կասկածվող Յուտայի բնակիչ 22-ամյա Թայլեր Ռոբինսոնի մասին։

Նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես սպասվում է, կմասնակցեն Արիզոնայում կայանալիք հուղարկավորությանը։

Արիզոնան կարևոր տեղ էր Քըրքի կյանքում. այնտեղ նրա հիմնադրած Turning Point USA կազմակերպության գլխավոր գրասենյակն է, և այնտեղ նա ապրել է կնոջ և երկու երեխայի հետ մինչև մահը։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Սեպտեմբերի 13-ին Քըրքի այրին՝ Էրիկան, ամուսնու մահից հետո առաջին հրապարակային հայտարարությունն է արել՝ խոստանալով շարունակել նրա գործը: Turning Point USA-ի գլխավոր գրասենյակից ուղիղ եթերում նա դիմել է ամուսնու մահվան համար պատասխանատու «չարագործներին»։

«Նրանք բոլորը պետք է սա իմանան։ Եթե նախկինում կարծում էիք, որ ամուսնուս առաքելությունը կարևոր էր, հիմա պատկերացում անգամ չունեք, թե ինչ նորություններ եք սփռել երկրով մեկ և ամբողջ աշխարհում», - ասել է նա:

Ենթադրյալ մարդասպան Թայլեր Ռոբինսոնը ձերբակալվել է սեպտեմբերի 12-ին և պահվում է Յուտա շրջանի բանտում՝ առանց գրավով ազատ արձակման թույլտվության:

Ոստիկանությունը CBS News-ին հայտնել է, որ նրան հսկում են՝ պարզելու համար, թե արդյոք նա վտա՞նգ է ներկայացնում ուրիշների կամ իր համար։ Ռոբինսոնը, ինչպես սպասվում է, առաջին անգամ դատարան կներկայանա հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 16-ին, որտեղ նրան նաև պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։

Ռոբինսոնի ձերբակալությունից մեկ օր առաջ ոստիկանական մեքենաները ժամանել են Սենթ Ջորջի բնակարանային համալիր, որը գտնվում է Վաշինգտոնից մոտ 10 րոպե հեռավորության վրա, որտեղ, ըստ տեղական լրատվամիջոցների, կասկածյալն ուներ բնակարան, և որտեղ, ըստ երևույթին, նա ձերբակալվել էր։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Հետաքննության համաձայն՝ ոստիկանությունը հարցաքննել է Ռոբինսոնի հետ ապրող մի տղամարդու, որը նրանց ցույց է տվել կասկածյալի կողմից Discord հարթակում թողնված ենթադրյալ հաղորդագրությունները։

BBC-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ հաղորդագրությունները պարունակում էին հրահանգներ՝ «հանել հրացանը թաքստոցից և թողնել այն թփերի մեջ»։ Այլ հաղորդագրությունների մեջ կային «փորագրություններ փամփուշտների վրա, ինչպես նաև հղում այն մասին, որ հրազենը եզակի զենք է», - ասվում է ոստիկանության հետաքննության մեջ։

Ոստիկանությունը նախկինում հայտնել էր, որ սպանության վայրում հայտնաբերված որոշ պարկուճների վրա փորագրված էին կարգախոսներ, այդ թվում՝ «Հեյ, ֆաշիստ, բռնիր»։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Թայլեր Ռոբինսոնը որևէ կուսակցության անդամ չի եղել և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցել ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների քվեարկությանը, հայտնում է «New York Times» թերթը: Պարբերականի տեղեկություններով՝ 22-ամյա տղամարդը Յուտա նահանգի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել որպես անկուսակցական։

Քըրքը հետաքրքիր ճանապարհ է անցել՝ Չիկագոյի արվարձանում ապրող անհայտ ակտիվիստից վերածվելով պահպանողական MAGA շարժման առաջատար դեմքերից մեկի։ Նա համարվում էր նախագահ Թրամփի և երիտասարդ հանրապետականների միջև կապող օղակ, և 2024 թվականի հաղթանակից հետո Թրամփը առանձնացրել էր Քըրքին և Turning Point USA-ին՝ իր հաղթանակի մեջ ունեցած ներդրումի համար։

ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի
ԱՄՆ-ում ելույթի ժամանակ սպանվել է Թրամփի մոլի համախոհ Չարլի Քըրքը. ով է սպանության մեղադրյալը և ինչ է հայտնի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test