Իսրայելի ազգային անվտանգության շտաբը սեպտեմբերի 14-ին արտերկրում գտնվող համաքաղաքացիներին զգուշության շրջաբերական է հղել: Մոտենում է Իսրայելի հարավային շրջաններ ՀԱՄԱՍ-ի զինառյալների ներխուժման երկրորդ տարելիցը: Երուսաղեմում մտահոգ են, որ Իսրայելի քաղաքացիները և ազգությամբ հրեաները «կարող են նոր ահաբեկչությունների թիրախ դառնալ»:
Ազգային անվտանգության շտաբը հորդորում է, որ այլ երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիները խուսափեն զանգվածային միջոցառումների մասնակցությունից, փողոցում բարձրաձայն չխոսեն հրեերեն, անծանոթ մարդկանց չմատմեն բանակային ծառայության մասին, զերծ մնան ճամփորդությունից և այլն:
Շտաբը հրապարակել է ամենավտանգավոր երկրների ցանը՝ Իրաք, Եմեն, Իրան, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Բանգլադեշ, Սոմալի, Պակիստան, Աֆղանստան, Լիբիա, Ալժիր, Եգիպտոս և Թուրքիա: Կառավարությունն արտերկրում գտնվող քաղաքացիներին արգելել է օգտագործել Իսրայելի և հերաների ազգային խորհրդանիշները:
Այս ձեռնարկումն, անշուշտ, առաջին հերթին քարոզչական է, Իսրայելի կառավարությունը ձգտում է ակտուալացնել «միջազգային հակասեմանականության» քարոզչությունը՝ փորձելով հակաակշռել Գազայում «ցեղասպանության» մեղադանքները:
Ուշագրավ է, որ Իսրայելի ազգային անվտանգության շտաբը «հերաների դեմ ահաբեկչության սպառնալիքի» մասին զգուշացում հրապարակել է նույն օրը, երբ Կատարում մեկնարկում է արաբա-իսլամական արտակարգ խորհրդաժողովը:
Երուսաղեմում, ըստ երևույթին, զգուշանում են, որ այդ միջոցառումը կարող է նշանավորվել արաբական և իսլամադավան այլ երկրների «հակաիսրայելական դաշինքի» մասին քաղաքական հայտարարությամբ կամ, բացառված չէ, նույնիսկ գործնական համաձայնությամբ:
Մերձավոր Արևելքում, այսպիսով, հնարավոր է տարածաշրջանային բևեռացում և արաբական երկրների ու Իսրայելի հարաբերությունների սրացում: Հավանական է, որ ԱՄՆ համար այդ անցանկալի սցենարը կանխելու համար էլ պետքարտուղար Ռուբիոն գործուղվել է Իսրայել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test