Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պետք է բարձր մնանք մեր հավատքի վրա, ոչ թե ծախենք մեր հավատքը. քաղաքացիները ի հիշատակ Չառլի Քըրքի ծաղիկներ ու մոմեր են դնում դեսպանատան դիմաց aravot.am aravot.am

time
Պետք է բարձր մնանք մեր հավատքի վրա, ոչ թե ծախենք մեր հավատքը. քաղաքացիները ի հիշատակ Չառլի Քըրքի ծաղիկներ ու մոմեր են դնում դեսպանատան դիմաց

ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում հրազենային կրակոցից օրեր առաջ սպանված պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքի հիշատակին այսօր հարգանքի տուրք են մատուցել մի շարք ՀՀ քաղաքացիներ: Նրանք ծաղիկներ են դրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

-Նշանակություն չունի՝ ինչ հայացքների տեր էր այդ մարդը, եթե ուներ կարծիք, ուզում էր այն հասցնել հանրությանը, ուրեմն պետք է ունենար այդ հնարավորությունը: Սպանելը վերջին քայլն է, երբ չես կարողանում այդ մարդու խոսքի դեմն առնել, ֆիզիկապես վերացնում ես: Հուսանք, որ այն մարդիկ, որոնք ունեին նույն գաղափարները, չեն հրաժարվելու այդ գաղափարներից: Այսպիսի դեպքերից հետո հակառակ շարժումն է տեղի ունենում,- լրագրողներին ասաց հիշատակի ակցիայի մասնակիցներից մի քաղաքացի:

-Շատ ցավալի է: Անհավատալի է : Ուղղակի չարը գործեց, չարի պտուղն է, այլ բացատրություն չենք կարող տալ: Չարը գործում է, բայց մենք հաղթական ենք: Չառլին շատ քաջորեն Քրիստոսի մասին խոսեց, չամաչեց իր Քրիստոնեությունից, մենք պետք է երբեք չամաչենք, որովհետեւ եթե մեզ քրիստոնյա ենք կոչում, պետք է բարձր մնանք մեր հավատքի վրա, ոչ թե ծախենք մեր հավատքը: Չառլին մահացավ հավատքի համար, քրիստոնեական ու պահպանողական, ընտանեկան արժանիքները պահպանելու համար… շնորհակալ ենք իր կյանքի համար եւ գիտենք, որ շատ օրհնյալ վիճակի մեջ է հիմա,- շարունակեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test