«Ասադից հետո էդ պարամետրերով դիկտատոր գոնե թե այս տարածաշրջանում մնացել է միայն Ալիևը։ 1918թ․ հիմնված թունավոր գոյացություն Ադրբեջանը ստեղծվել է Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Այս գոյացության հետ ստիպված են լինելու առերեսվել ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը՝ խոսելով Նախիջևանի հայաթափման, Արցախն Ադրբեջանին նվիրելու, Ադրբեջան թունավոր գոյացության ստեղծման ու դրա սպառնալիքի մասին։
Վերջինս հռետորական հարց ուղղեց՝ ինչի՞ առաջինը բրիտանացիները որոշեցին Արցախը խցկել Ադրբեջանի կազմ:
«Անտանտի ներկայացուցիչը նամակն անձամբ տվեց Անդրանիկի ձեռքը, ասաց՝ Փարիզի կոնֆերանսում հայ ժողովրդի հարցն է քննարկվում, նայեք, հա, վատ կլինի: Ու անմիջապես ստեղծեցին Ղարաբաղի ու Զանգեզուրի նահանգ ու գեներալ-նահանգապետ նշանակեցին հայտնի հայակեր Խոսրով-Բեկ Սուլթանովին, ում հետո «Նեմեսիս» գործողության շրջանակում էն աշխարհ ուղարկեցին»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Պատմաբանի խոսքով՝ բրիտանացիները տեր կանգնեցին օսմանների ստեղծած թունավոր պետությանը, իսկ վաղ շրջանի բոլշևիկներն էլ կարծում էին՝ կկարողանան դա օգտագործել՝ հեղափոխության լույսն Արևելքում տարածելու համար:
«Վերջում ԽՍՀՄ-ը փլուզվեց, ու ստացան էն, ինչ որ ստացան: Ռուսները կարողացա՞ն Նախիջևանում հայ պահել, երբ բնակչության 43%-ը հայ էր։ Բա եթե հայերին պահեիք, ռուսնե՛ր, Նախիջևանում ոտքի տեղ կունենայիք… Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչո՞ւ Արցախը մտցրին Ադրբեջանի կազմ»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test