Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել հարազատների հետ sputnik sputnik

time
Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել հարազատների հետ
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի 60-ամյակի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն: Նա ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա հայրենիք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Բաքվի դատարանում այսօր կրկին հարցաքննել են Լևոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test