Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուբեն Հայրապետյանի նկարն են տարածում. այն ժամանակ առաջնություններին էինք մասնակցում, հիմա ո՞չ. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ռուբեն Հայրապետյանի նկարն են տարածում. այն ժամանակ առաջնություններին էինք մասնակցում, հիմա ո՞չ. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եկել է այն համոզմանը, որ ինչպես շատ հարցերում, ֆուտբոլի հարցում ևս հայ հանրությունը ծայրահեղ մոտեցում է ցուցաբերում:

Վերջինս նորմալ է համարում, որ ֆուտբոլում կարող են և՛ պարտություններ լինել, և՛ հաղթանակներ:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի և չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վրա:

«Ցանկացած միջամտություն կարող է հիմք դառնա, որ ՀՀ հավաքականը զրկվի ֆուտբոլի մրցաշարերին մասնակցելուց»,- ասում է նա:

Միաժամանակ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ընդգծում է, որ վերջին տարիներին ՀՀ-ում բազմաթիվ խաղադաշտեր են կառուցվել՝ նկատելով այն, որ աշխարհի շատ հայտնի ֆուտբոլիստների տաղանդը զարգացել է բակային խաղերի ընթացքում. «Այս խաղադաշտերում են ծնվելու ապագա հենրիկմխիթարյանները, խորհենհովհաննիսյանները: ՀՖՖ-ն ևս հսկայական աշխատանք է այսօր կատարում»:

Գաբրիելյանն ասում է՝ շատ կուզենար, որ Մխիթարյանը վերադառնար հավաքական, քանի որ ըստ նրա՝ նա մեր լավագույն ֆուտբոլիստներից է:

Պորտուգալիայի խաղից հետո, որում Հայաստանը ցավալի պարտություն կրեց, պատգամավորը աչքերին չի հավատացել, որ Իռլանդիայի հետ հանդիպմանը մեր հավաքականը կարող է նման խաղ ցույց տալ. «Դա այն խաղն էր, որ մենք ուզում էինք տեսնել»:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ռուբեն Հայրապետյանի ժամանակ հայկական ֆուտբոլը ավելի լավ վիճակում էր, Գաբրիելյանը նկատում է. «Կարծես թե ժամանակին ՀՀ-ն աշխարհի առաջնությանն էր մասնակցում, հիմա ոչ: ՀՀ-ն միշտ էլ, ցավոք սրտի, ունեցել է խոշոր հաշվով պարտություններ: Հավաքականը երբեք չի բավարարել հայ երկրպագուների ցանկությունները»:

Ինչ վերաբերում է նոր մարզչին, ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահը նշում է՝ Եղիշե Մելիքյանն ասել է, որ «վիզ» է վերցնում 2 տարի զբաղվելու հավաքականով:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test