Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

49 միլիոն դրամ՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարի անվան հետ կապվող հ/կ-ին 168.am 168.am

time
49 միլիոն դրամ՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարի անվան հետ կապվող հ/կ-ին

«Ազգային ստեղծարար միավորում» հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացել է իր հերթական՝ ավանդույթ դարձած դրամաշնորհը։ Այս անգամ պետությունը մեր բյուջեից հ/կ-ին հատկացրել է 40 միլիոն դրամ՝ «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային համաժողովի համար։

Ըստ կողմերի միջև օրերս կնքված պայմանագրի՝ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-25-ը՝ Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

«Համաժողովի նպատակն է՝ թանգարանների, արխիվների և գրադարանների վերականգնողների, երիտասարդ աշխատակիցների հմտությունների, որակավորման, ֆոնդապահների գործնական և տեսական գիտելիքների մակարդակի, ստեղծագործական մտածելակերպի, մասնագիտական ինքնորոշման բարձրացումը, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի նորարարություններին ծանոթանալը»,- նշված է պայմանագրում։

Նկատենք, որ «Ազգային ստեղծարար միավորում» հ/կ-ն, որն ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ գոյություն ունի 2006 թվականից, միայն 2022 թվականից է հայտնվել ԿԳՄՍՆ դրամաշնորհների հովանու ներքո՝ ստանալով արդեն 4 դրամաշնորհ: Ի դեպ, նախորդ տարի դրամաշնորհի չափը կազմել է 49 միլիոն դրամ․ նպատակը դարձյալ նույն սեմինարն է եղել։

Մամուլում հրապարակումներ են եղել «Ազգային ստեղծարար» հ/կ-ի և ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ապա Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնած Արա Խզմալյանի հետ փոխկապակցվածության մասին։

Հիշեցնենք՝ Խզմալյանը 2019 թվականից ԿԳՄՍ փոխնախարարն էր, իսկ 2023 թվականի հուլիսից՝ Մատենադարանի տնօրենը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test