Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չառլի Քըրքի սպանությունը շատ նման էր «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությանը. Մելիքյան aravot.am aravot.am

time
Չառլի Քըրքի սպանությունը շատ նման էր «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությանը. Մելիքյան

ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում հրազենային կրակոցից օրեր առաջ սպանված պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքի հիշատակին այսօր հարգանքի տուրք են մատուցել մի շարք ՀՀ քաղաքացիներ: Նրանք ծաղիկներ են դրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Այս ակցիայի կազմակերպիչներից էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողներին ասաց, որ նման դեպքերում պետք է ցույց տանք, որ աշխարհի մաս ենք ու գործընթացները նաեւ մեզ են վերաբերում, մենք դրանից դասեր պետք է քաղենք:

-Ինչպես եւ հայտարարել էի, ընկերներիս հետ գտնվում ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց ու Չառլի Քըրքի հիշատակին ծաղիկներ, մոմեր, կանթեղներ ենք տեղադրել: Ինչու էր պետք այս միջոցառումն անել:

1. ապրումակցման, սիմպատիայի համար: Երիտասարդ տղա սպանվեց քաղաքական գործունեության համար:

2. Ամերիկայի ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ են, այնտեղ շատ մարդիկ անձնական են համարում այս ամեն ինչը: Մենք մեր սիմպատիան ենք հայտնում Ամերիկայի ժողովրդին:

3. Ինչպիսի ցինիկ ձեւով դա արվեց, հազարավոր մարդկանց աչքի առաջ ուղիղ եթերով: Շատ նման Մարտին Լյութերի սպանությանը, մեզ մոտ Հոկտեմբերի 27-ին:

4․ Սա բացառապես խոսքի համար է, մարդը գաղափարներ էր տարածում, նրան լռեցրին փամփուշտով: Մեր երկրում էլ լռեցման դեպքեր են լինում ոչ փամփուշտով, ձեռնաշղթաներով եւ այլն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test