Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, միջոցառման վայրին զինված մոտենալու համար lurer.com lurer.com

time
Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, միջոցառման վայրին զինված մոտենալու համար

«2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը (ծնված 1967 թվականին) իր տնից դուրս է եկել մոտակա անտառ, որտեղ նախկինում թաքցրել էր «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփուշտներ և հինգ նռնակ։ Վերցնելով զենքը՝ նա փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ, հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ–ից։

«Ձերբակալության պահին Կ. Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել՝ նետելով երեք նռնակ և կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների վրա։

Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք և ձերբակալվել։

Գործողության ընթացքում վիրավորվել է նաև մեկ ոստիկան»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test