Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ծանր է Բայրամովի «գլխարկը» 1in.am 1in.am

time
Ծանր է Բայրամովի «գլխարկը»

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնում է Կատարի էմիրություն, հայտնում են Բաքվի լրատվամիջոցները՝ հղելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությանը:

Սեպտեմբերի 14-15-ին Կատարի էմիր ալ-Թանիի նախաձեռնությամբ գումարվում է արաբա-իսլամական արտակարգ գագաթաժողով, որի օրակարգում Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության նստավայրի դեմ Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Նաթանյահուի «էքսպանսիոնիստական քաղաքականության» դեմ միասնական քայլերի համաձայնեցման հարցն է:

Պաշտոնական Բաքուն Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի ռմբակոծության առթիվ բավարարվել է սոցցանցային գրառմամբ արձագանքով և մտահոգություն հայտնել, որ ծագած խնդիրները ոչ դիվանագիտական գործիքակազմով կարգավորելու փորձերը կարող են հանգեցնել նոր լարվածությունների:

Արաբական երկրների մեծ մասը, Իրանը և Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից Թուրքիան Իսրայելի հարձակումը որակել են «Կատարի ինքնիշխանության խախտում»: Արաբա-իսլամական արտակարգ գագաթաժողովը, փաստացի, հակաիսրայելական կոալիցիա ձևավորելու քաղաքական նախաձեռնություն է:

Ադրբեջանը շարունակում է մնալ Իսրայելի ռազմավարական գործընկեր՝ հանդիսանալով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ: Այս առումով արտաքին գործերի նախարար Բայրամովի կատարյան ուղևորությունը չափազանց բարդ փորձություն է:

Պաշտոնական Բաքուն տասնամյակներ ի վեր ԻՀԿ կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ հարաբերությունների հարցում կատարյալ աջակցություն է վայելել: Իսլամական աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ Իրանի նախագահը և Պակիստանի վարչապետը նույնիսկ մասնակցել են օկուպացված Ստեփանակերտում Իլհամ Ալիևի կազմակերպած միջոցառմանը:

Ի՞նչ հանձնարարականով է Կատար մեկնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Գրեթե ակնհայտ է, որ արաբա-իսլամական գագաթաժողովը կայացնելու է Գազայում Իսրայելի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձև: Ադրբեջանը կմիանա՞ այդ քաղաքական գնահատականին: Ծանր է Բայրամովի «գլխարկը»: Ինչպե՞ս կարող է նաև Իսրայելի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած երկիրը դատապարտել Գազայի իսրայելական «ցեղասպանությունը»: Իսկ եթե չդատապարտի և կորցնի ԻՀԿ աջակցությո՞ւնը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test