Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Առանց պայքարի չկա փրկություն»․ Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռում mamul.am mamul.am

time
 «Առանց պայքարի չկա փրկություն»․ Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Սեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։ ««Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24): Ինչպես տեսնում ենք, առաջին պայմանը, որ Քրիստոս դնում է, իրեն կամավոր հետևելու ցանկությունն է: Ավետարանն իսկ վկայում է, որ Քրիստոս երբեք չի պարտադրել, չի ստիպել իրեն հետևել, մտնել խաչի ծառայության տակ: Շատերը նրան լսեցին, ոմանք չհետևեցին, իսկ ովքեր վերջնական որոշում կայացրին, դարձան նրա հետևորդները: Բայց նույնիսկ ամենամերձավոր հետևորդները երբևէ զրկված չեն եղել ընտրության ազատությունից»,-ասաց Արտակ Սրբազանը՝ հաստատելով, թե նա ով ճաշակում է Տեր Հիսուսի խոսքի զորությունը, հավիտենական կյանքի քաղցրությունը, երբեք չի հեռանում Փրկչից: Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը կարևոր նկատեց նաև սեփական անձի ուրացումը։ Արտակ եպիսկոպոսը նշեց, որ աշխարհի մեջ մեծագույն սխրանքները, ձեռքբերումները, հաղթանակները իրականություն են դարձել անձնազոհության, սեփական ես-ը ստորադասելու արդյունքում, իսկ քրիստոնեության մեջ դրա մեծագույն օրինակը Գողգոթան է: «Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը պիտի անցնի Գողգոթայով, որպեսզի մենք ինչ-որ չափով կարողանանք հասկանալ այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս արեց մեզ համար: Գողգոթան թեև փոքրիկ մի բլուր է, սակայն իր կարևորությամբ տեսանելի է աշխարհի չորս ծագերից, որտեղից լույսն է ճառագում: Այն աշխարհի բոլոր ճանապարհների խաչմերուկն է: Եթե մեր կյանքի ճանապարհը չի անցնում Գողգոթայով, ապա ոչ մի երաշխիք չունենք, որ այն չի տանի դեպի դժոխք: Իսկ Գողգոթան պայքարի, զոհողության ու հաղթության բարձունքն է: Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»,-արձանագրեց Սրբազան Հայրը: Իր խոսքում Արտակ Սրբազանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ իր խաչն ունի, կյանքի իր ճանապարհը՝ լի դժվարություններով, բարդություններով, երբեմն վշտերով ու տառապանքով: Այս առիթով պատարագիչը հորդորեց հավատացյալներին չվարանել վերցնելու իրենց խաչը, իսկ Քրիստոս կպարգևի այն կրելու զորությունը, որովհետև որևէ մեկին չի տրվում ավելի ծանր, քան նա կարող է կրել: Վերջում Արտակ եպիսկոպոսը ներկաներին պատգամեց մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության ու աշխարհատենչության խոտոր ընթացքներից, վերցնել խաչը, տեր լինել Քրիստոսին նմանվելու իրենց իրավունքին ու պարտականությանը, գնալ Նրա ետևից մինչև Գողգոթա և հաղթահարել Գողգոթայի տառապալից բլուրն ու մահվան ստվերները»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test