Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե չունենանք հայրենիք, մնացյալը դժվար թե լինի. Հովիկ Ավանեսով aravot.am aravot.am

time
Եթե չունենանք հայրենիք, մնացյալը դժվար թե լինի. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսման , ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ մարդու ազգային ինքնությունը խարսխված է նրա լեզվի, մշակույթի, պատմության, հայրենիքի, ընտանիքի, եկեղեցու եւ այլ արժեքների վրա: Նրա ձեւակերպմամբ, ինքնության խարիսխները փոխկապակցված են, եւ մեկը մյուսից անջատ չեն կարող գոյություն ունենալ: «Օրինակ, եթե չունենանք հայրենիք, մնացյալը դժվար թե լինի»,-ասում է մեր զրուցակիցը:

«Հայ Առաքելական եկեղեցին հայի ինքնության, պատմության, մշակույթի պահպանման մեջ առանցքային դերակատարում ունի: Հատկապես այն ժամանակահատվածներում, երբ ունեցել ենք կիսանկախ վիճակ, կամ գրեթե պետականություն չենք ունեցել, այլ եղել են պետականության տարբեր դրսեւորումներ՝ Սյունիքում, Արցախում եւ այլ բնակավայրերում, ամբողջական պետականության ինստիտուտի դերն իր վրա վերցրել է Հայ Առաքելական եկեղեցին: Մշակութային ժառանգության բազմաթիվ արժեքներ մեզ են հասել Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ, էլ չենք ասում, որ բազմաթիվ մշակութային արժեքներ ձեւավորվել են հենց եկեղեցուն կից՝ մանրանկարչություն, ձեռագրարվեստ, խոշոր վանական համալիրներին կից մշտապես գործել են գրչօջախներ, նաեւ զուգահեռաբար մատենադարաններ, որտեղ պահպանվել են այդ ձեռագիր հիշատակարանները»,-հավելում է Հովիկ Ավանեսովը:

Ինչ վերաբերվում է համաշխարհայնացմանը, մեր զուցակիցն ասում է, որ աշխարհը զարգանում է բնականոն հունով, ուստի չես կարող մեկուսանալ ընթացող գործընթացներից: Բայց միեւնույն ժամանակ նշում է. «Եթե դու կառավարում ես համաշխարհայնացումը, վերցնում ես նոր զարգացումներից այն, ինչ հնարավոր է տեղայնացնել եւ ինչը չի հակասում քո ինքնությանը, այսինքն դու ճիշտ կառավարում ես այդ գործընթացները, դրանք կարող են որոշակի առումով նպաստող գործոն լինել քո ինքնությունը պահպանելու, կատարելագործելու, մշակույթդ զարգացնելու առումով»:

Նա նաեւ ընդգծում է. «Առանց ազգային կրթության հնարավոր չէ պետականություն ունենալ, ազգային կրթությունը մեր ինքնության կարեւոր բաղադրիչներից մեկն է»: Մեր զրույցի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցուն էլ անդրադարձ եղավ: Հովիկ Ավանեսովը փաստեց, որ առաջին դպրոցները ձեւավորվել են եկեղեցիներին կից, եւ դրանց կառուցման եւ կայացման գործում եկեղեցին մեծ դերակատարություն է ունեցել: Նաեւ շեշտեց, որ եկեղեցին այսօր եւս անելիք ունի կրթական առումով. «Եկեղեցին մշտապես եղել է ոչ միայն կրթություն մշակույթ ստեղծող եւ տարածող, եւ պետական ինստիտուտներին անհրաժեշտության դեպքում որոշակի առումով փոխարինող, այլեւ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մեծ դերակատարում է ունեցել ազգային-ազատագրական պայքարի, շարժումների ձեւավորման եւ ղեկավարման հետ կապված»:

Հովիկ Ավանեսով նշում է, որ հոգեւոր առաջնորդները բավականին լայն հնարավորություններ ունեն՝ իրենց կապերի միջոցով տարբեր հարթակներում եւ հանդիպումների ժամանակ կարեւորագույն ազգային հարցեր արծարծելու առումով. «Մենք տեսանք, թե ինչ դերակատարություն ունեցավ Հայ Առաքելական եկեղեցին Շվեյցարիայում՝ արցախահայերի հիմնախնդիրները բարձրաձայնելիս, ինչ արեց տարբեր երկրներում՝ ներկայացնելով գերիների, Արցախի մշակութային ժառանգության հարցերը»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցը շեշտում է. «2023թ, երբ Արցախը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, եւ արցախահայությունը բռնի տեղահանման ենթարկվեց, դրանից անմիջապես հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հոգեւոր Ժողովի ընթացքում Մայր Աթոռը կարեւոր որոշում կայացրեց, որ ամբողջովին պահպանում է Արցախի թեմը իր ամբողջ կառուցվածքով՝ թեմի առաջնորդով եւ Արցախի թեմի մեջ ընդգրկված հոգեւոր ծառայություն իրականացնող սպասավորներով: Դա Մայր Աթոռի կարեւորագույն քայլերից մեկն էր…»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test