Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Կնիքները համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»․ Արսեն Թորոսյան mamul.am mamul.am

time
 «Կնիքները համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։ Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։ Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test