Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Անփառունակ է. բացի Ալիևի մոտ փալաս լինելուց, ի՞նչ կարող է անել. արտաքին սվինները հանես, Նիկոլ Փաշինյանից կմնա «ն» տառը. Միհրան Հակոբյան 168.am 168.am

time

«Պրեսսինգ»հաղորդաշարում պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև 2018թ. «հեղափոխական» իրադարձությունների ու դրա հետևանքների մասին։

«Արտաքին սվինները հանե՛ք, արտաքին ուժերի աջակցության աթոռը հանեք տակից, Նիկոլ Փաշինյանից կմնա «ն» տառը։ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը 2020թ.-ից հետո դարձել է հայ տականքը։ Արտաքին սվիններով դարձրին ղեկավար ու հայ ժողովրդին համոզում են, որ Նիկոլ Փաշինյանին ինքն է ընտրել։ Ես կարող եմ ապացուցել, որ հայ ժողովուրդը չէ Նիկոլ Փաշինյանին ընտրել։ 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր: Չի՛ կարող լինել սոցիալական հեղափոխություն, և դրանից հետո Պառլամենտում իշխող ուժի պատգամավոր լինեն Գռզոն ու Մելքոնյան Գագիկը։ Ու դեռ խոսում են նախկիններից… Լավ, այսքան կարելի՞ է հիմարի տեղ դնել ժողովրդին»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Անփառունակ է. բացի Ալիևի մոտ փալաս լինելուց, ի՞նչ կարող է անել. արտաքին սվինները հանես, Նիկոլ Փաշինյանից կմնա «ն» տառը. Միհրան Հակոբյան

Վերջինս նշեց՝ ով պետք է գնար այս երկրից, արդեն գնացել է, մնացածը մնացել են, ու հեղափոխության էներգիան կուտակվում է։

«Ու ինչքան ուշանա հեղափոխությունը, այնքան վատ է լինելու։ Գնացե՛ք, շփվե՛ք մարդկանց հետ․ Հայաստանի որևէ ղեկավարի, սկսած Սիմոն Վրացյանից, այնքան չեն ատել, ինչքան հիմա ատում են Նիկոլ Փաշինյանին… Ի՞նչ կարող են անել այս անփառունակները․ մարդկանց գլխին գործ սարքեն, տանեն փակեն բանտում… Վեղար հագած արքեպիսկոպոսին բանտ են տարել, սրանց ի՞նչ ասես։ Սրանք այլ բանի ունակ չեն ուշադրության կենտրոնում մնալու մնալու»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test