Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մարկո Ռուբիոն «տարհանում է» Գազան. Մերձավոր Արևելքում նոր պատերա՞զմ է հասունանում 1in.am 1in.am

time
Մարկո Ռուբիոն «տարհանում է» Գազան. Մերձավոր Արևելքում նոր պատերա՞զմ է հասունանում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Իսրայել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ նա բանակցությունների է գործուղվել, որպեսզի քննարկի Գազայի բնակչության «կամավոր հեռանալու» հետ կապված հարցեր:

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հայտարարությունն է, որ եթե ինքը բացի Ռաֆահ անցակետը, ապա Եգիպտոսն իր կողմից անմիջապես կփակի: Հասկացվում է, որ ոչ միայն Եգիպտոսը, այլև տարածաշրջանի որևէ այլ երկիր Գազայի ավելի քան երկու միլիոն բնակիչներին ընդունելու և ապաստանելու մտադրություն չունի:

Իր հերթին Իսրայելի կառավարությունը նույնիսկ Դոհայում իրականացրած անհաջող գործողությունից հետո հետքայլ չի կատարել: Պաշտոնական Երուսաղեմը դատապարտել է Պաղեստինը ճանաչելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը:

Գրեթե միաժամանակ Նաթանյահուի կառավարությունը կայացրել է Հորդանանի արեւմտյան ափին հրեական ևս քսաներկու ավան կառուցել որոշում: «Այդ հողերը պատկանում են մեզ»,- հայտարարել է վարչապետ Նաթանյահուն:

Ի՞նչ նոր գաղափար է Իսրայելին առաջարկելու Միացյալ Նահանգների պետքարտուղարը, եթե Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը «հակարդյունավետ է և խանգարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Մարկո Ռուբիոն Մերձավոր Արևելքում հաշտության, խաղաղության և կայունության հաստատման որևէ այլ գործիքակազմ, քան հրեա պատանդների ազատ արձակումը և ՀԱՄԱՍ-ի զինաթափումն է, չի առաջարկում: Դոհայի դեմ Իսրայելի գրոհը նպաստել է արաբական երկրների միջև համերաշխության ձևավորմանը, որին որոշակիորեն մաս է կազմում նաև Թուրքիան: Ռուբիոյի Իսրայել այցը կարող է ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական դաշինքների ձևավորման և տարածաշրջանային պատերազմի խթան հանդիսանալ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test