Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը 168.am 168.am

time
Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

1911 թվականին Կ. Պոլսում հիմնադրվում է հայկական «Մարմնամարզ» ամսագիրը: Այն իր գործունեությունը ծավալում է 1911 թվականից մինչև 1914 թվականը: Ամսագիրն իր գործունեությունը դադարեցնում է 1914 թվականին, քանի որ Հայոց ցեղասպանության զոհերից է դառնում ամսագրի հիմնադիր, լրագրող Շավարշ Քրիսյանը: Հատկանշական է, որ Կ. Պոլսում լույս տեսած հայկական ամսագիրն առաջին սպորտային պարբերականն էր նաև Օսմանյան կայսրությունում:

Պարբերականն անդրադառնում էր Արևմտյան Հայաստանում գործող սպորտային կառույցներին, հայկական սպորտային ակումբներին, նրանց գործունեությանը, ինչպես նաև հաջողություններին: Զուգահեռաբար ներկայացվում էին նաև համաշխարհային սպորտային իրադարձությունները և նորությունները:

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

«Մարմնամարզ» պարբերականից կարևոր տեղեկություններ ենք իմանում առաջին հայկական ֆուտբոլային ակումբների և հանդիպումների մասին: Մասնավորապես, թերթի 1911 թվականի հենց առաջին համարում կարդում ենք.

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

«Հայկական «Տորք» ակումբը. Պոլսո մեջ մարմնամարզական հազիվ թե մեկ քանի ակումբներ գոյություն ունեն: Այդ սակավաթիվ ակումբներու մեջ լավագույն տեղը կգրավե ֆուտպոլի հայկական Տորք ակումբը, զոր կներկայացնե վերի լուսանկարը»: («Մարմնամարզ», 1911, N 1):

Ամսագրից տեղեկանում ենք հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Տորքի» մասին: Ֆուտբոլային ակումբը ստեղծվել է Կ. Պոլսում՝ 1908 թվականին: Ֆուտբոլային ակումբի մանրամասների մասին գրում է նաև Հայկ Դեմոյանն իր՝ «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» գրքում.

«1908 թ. կազմավորված «Տորք» ակումբի անդամները, ովքեր հավաքվել էին Պոլսի զանազան թաղամասերից, հիմնականում Գում Գափուից, ֆուտբոլից զատ զբաղվում էին լողով, դաշտային խաղերով, կազմակերպում արշավներ: Վահան Չերազը մեծ դերակատարություն ունեցավ «Գում Գափու» և «Սանթրալ» ակումբների միավորմամբ ստեղծված այս ակումբի կազմակերպման գործում, իսկ նրա հորեղբայրը՝ նշանավոր արևմտահայ գործիչ ու մտավորական Մինաս Չերազը, դարձավ ակումբի «կնքահայրը»՝ առաջարկելով նաև խաղացողներին կրել սև և կարմիր մարզահագուստ: Ակումբի ամենաակտիվ անդամներից էին Հայկ Ճոլոլյանը, Տիգրան Խաչատուրյանը, Պողոս Շապոյանը, Հայկ և Հարություն Սեմերճյանները, Սիմոն Պապիկյանը, Լևոն Հակոբյանը, Տատ և Միջի Տատյանները, Կարդոս Հարությունյանը, Գրիգոր Ճոլոլյանը, Կարապետ Պոյաճյանը, Զարմայր Դերձակյանը, Զարմայր և Ավետիս Աշճյանները, Արամ Փափազյանը, Հարություն Գոգորյանը և ուրիշներ»: (Դեմոյան Հ., «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում», Երևան, 2015, էջ 45):

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

Հետաքրքրական են նաև «Մարմնամարզ» պարբերականի ներկայացրած սպորտային լուրերը, կայացած խաղի մեկնաբանություններն ու լուսաբանումը: Ամսագիրը տարբեր համարներում ներկայացնում էր արդեն իսկ կայացած հանդիպումները, թե ինչպես անցավ, ինչ հաշիվ գրանցվեց, և խաղի ժամանակ մրցավարական կազմն ինչ անարդար որոշումներ կայացրեց.

«Սբորի Պոլսո և մանավանդ ֆուտբոլի սիրահար երիտասարդությունը առիթը ունեցավ Պոլսո մեջ ողջունելու Իզմիրի «Հայ որսորդաց ակումբի» ֆուտբոլի խումբին ներկայությունը: Կանխապես եղած կարգադրություններու համաձայն, Իզմիրի խումբը հունիս 2-ին պիտի խաղար Կալաթա-Սերայի, հունիսի 7-ին Ֆեներ-Պահչեի, իսկ հունիսի 9-ին ալ Պոլսո ֆուտբոլի խումբերեն կազմված խառն խումբի մը դեմ: Իրապես ալ մրցումները որոշված կարգով տեղի ունեցան, բացի պաշտոնական մրցումներեն, ֆուտբոլի մրցում ալ տեղի ունեցավ Պոլսո ֆուտբոլի ակումբներեն «Արաքս»-ի և Իզմիրի միջև, վերջինը երկու գոլով հաղթական ելնելով: Առաջին մրցումին մեջ Կալաթա-Սերա 1-ի դեմ 2 գոլով հաղթական նկատվեցավ, թեև այս որոշումը չգոհացուց և չհամոզեց հանդիսականներուն ֆուտբոլի հասկցող մասը: Օրվան ռեֆերիին ֆուտպոլի օրենքներուն մասին ունեցած տգիտությունը և մանավանդ անոր parti-pris-ով շարժիլ որոշած ըլլալը ակնհայտ էր: Բայց քանի որ Իզմիրցիք հայտարարված արդյուքնները ընդունեցին, այլևս խոսք չի կրնար ըլլար առաջին մրցման արդյունքներին մասին, որուն մեջ հայերը պարտվեցին»: («Մարմնամարզ», 1913, N 6):

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

Ամսագրի ներկայացրած հայկական ու թուրքական ակումբների միջև ֆուտբոլային խաղի մեկնաբանությունը արդեն իսկ հուշում է, որ այդ շրջանում, երբ աշխարհում, նաև հայ իրականության մեջ ֆուտբոլը նոր-նոր էր ձևավորվում և զարգանում, խաղերի ժամանակ մրցավարները երբեմն խարդախությունների էին դիմում և նպաստում էին, որ հանդիպումների ժամանակ հաղթեն թուրքական ֆուտբոլային ակումբները:

Ընթերցելով պարբերականի հոդվածները, տեսնում ենք ո՛չ միան Արևմտյան Հայաստանում հայկական ֆուտբոլային ակումբների ծագման ու զարգացման մասին, այլև այլ մարզաձևերում ևս հայկական առաջին ակումբների ծագումը, զարգացումը, մրցակցությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում «Մարմնամարզ» պարբերականը թե՛ իր ժամանակում, թե՛ մեր ժամանակում բացառիկ ամսագիր է՝ հասկանալու Արևմտյան Հայաստանում հայկական սպորտային կյանքի, ակումբների, ինչպես նաև անհատների զարգացումը:

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից «Տորք»-ի ու «Մարմնամարզ» սպորտային պարբերականի պատմությունը

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստանում և Կ. Պոլսում հայկական ֆուտբոլային ակումբների ծագման, զարգացման գործում հատկապես մեծ ներդում ունեցավ «Մարմնամարզ» սպորտային ամսագիրը:

Նշենք, որ Արևմտյան Հայաստանում և Կ. Պոլսում 1910-1918 թվականների շրջանում գոյություն ուներ մոտ 40 հայկական ֆուտբոլային ակումբ:

Զ. Շուշեցի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test