Ինչպես հայտնել ենք՝ Էջմիածնի սկզբնամասում գտնվող գազալցակայաններից մեկի մոտ հնչել են կրակոցներ, եղել է վիրավոր անձի մասին տեղեկություն:
Հիշյալի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ գազաբենզալցակայանում վիճաբանությունը սկսվել է ՀԴՄ կտրոնի տրամադրման հարցի շուրջ, վեճը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են նաև կրակոցներ:
«Ոստիկանությունն անմիջապես միջոցառումներ է ձեռնարկել, գործի շրջանակում այս պահին կա 5 ձերբակալված: Վիրավորների վերաբերյալ այս ահազանգեր առայժմ չեն ստացվել: Ձերռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք՝ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test