Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը։
«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծել է Անի Բադալյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test