Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վրաստանում կալանավորվել է Սաակաշվիլիի կուսակցության նախկին նախագահը news.am news.am

time
Վրաստանում կալանավորվել է Սաակաշվիլիի կուսակցության նախկին նախագահը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Որոշումը քիչ առաջ կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը։

Ավելի վաղ, պաշտպանության կողմը դատավոր Պիկրիա Սիկտուրաշվիլիի ինքնաբացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել։ Փաստաբանի խոսքով՝ դատավորը նախապես հայտարարել է Խաբեիշվիլիին կալանավորելու որոշման մասին և ներկայացրել իր դիրքորոշումը։ Դատախազությունը չի համաձայնել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հետ։ Դատավորը նույնպես չի բավարարել պաշտպանության կողմի միջնորդությունը։

Միաժամանակ, դատարանի շենքի դիմաց հավաքվել էին Լևան Խաբեիշվիլիի կողմնակիցները և «Ազգային շարժման» ներկայացուցիչները։

Լևան Խաբեիշվիլին սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է Պետական ​​անվտանգության ծառայության կողմից՝ պաշտոնյաներին հրապարակայնորեն կաշառք խոստանալու մեղադրանքով։ Այսօր Վրաստանի դատախազությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ Խաբեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ հոդվածով, որը ենթադրում է պետական ​​համակարգը տապալելու կոչեր։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test