Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որքան գումար է վաստակում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը armlur.am armlur.am

time
Որքան գումար է վաստակում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունվարի 13-ին։ Թեւոնյանը ևս այն անձանցից է, որը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա 7 տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն 2018 թվականից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դարձավ Ազգային ժողովում։

Ըստ 2024 թվականի հայտարարատու տարվա՝ մարզպետը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ հողամաս՝ ձեռք բերված 1991 թվականին, եւ մեկ անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2010 թվականին։ Երկու գույքերն էլ գտնվում են Արարատի մարզի Արալեզ գյուղում։

2022 թվականին Թևոնյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է նվիրատվություն ստացել Ռուզաննա Ստեփանյանից։

2023 թվականին մարզպետը գնել է մեքենա՝ 2019 թվականի արտադրության Toyota մակնիշի։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, 12 մլն 800 հազար դրամ։

Թևոնյանը 15 մլն 326 հազար դրամ տարեկան եկամուտ է ստացել Արարատի մարզի մարզպետի աշխատավարձից։ Սա մարզպետի միակ եկամուտն է եղել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 11 հազար դրամ։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test