3 տարի առաջ այս օրն ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ հրետակոծվեց Ջերմուկ քաղաքը: Սեպտեմբերի 13-15-ը տևած պատերազմում հայկական կողմն ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ, բայց այսօր Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն էլ անդրադարձել ադրբեջանական այդ ագրեսիային, փոխարենը հայտարարում են, որ օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը նկատում է՝ խաղաղության գործընթաց կոչվածում որևէ տառ չկա ադրբեջանական ագրեսիաների մասին, ավելին՝ կա կետ, որով կողմերը ետ են քաշում միջազգային ատյաններից հայցերը:
«Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ներեց Ալիևին Ջերմուկի վրա հարձակումը: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներեց, այլև ներելով՝ դարձավ Ալիևի հանցակիցը: Այստեղ շատ եմ ուզում շեշտել, որ ՔՊ-ի կողմից, երբ տարվում է այն քարոզը, թե խաղաղությունը եկել է, խաղաղության մասին նրանք խոսում էին 44-օրյա պատերազմից առաջ էլ, երբ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը եկան համաձայնության, որ չի լինի որևէ հարձակում: Այդ ընթացքում Ադրբեջանը պատրաստվեց լայնամասշտաբ հարձակման: Հիմա այդ նույն «խաղաղության» հոտն է գալիս: Ադրբեջանը շատ մեծ ծավալներով զինվում է, խոսում է մեր մասին անընդունելի բառապաշարով, արդեն վիրավորելով ոչ միայն Փաշինյանին, ինչպես անում էր 44-օրյա պատերազմից հետո, այլ ամբողջ ազգին՝ կոչելով մեզ հիվանդ հասարակություն: Խաղաղությունն այսպիսին չի լինում: Խաղաղությունը երբեք չի լինում տիրոջ և ծառայի կարգավիճակով, ծնկածի և հաղթողի միջև, այլ հավասարների միջև: Հավասարությանը հասնում են միջնորդների օգնությամբ: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը, նա ոչ միայն հենց պատերազմից հետո հրաժարվեց միջնորդավորված բանակցություններից, այլ այս իր վերջին փաստաթղթով ընթացք տվեց ՄԽ լուծարմանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ցավոք, մենք ապրում ենք այն, ինչ ապրել են մեր հայրենակիցները՝ ցեղասպանությունից առաջ, երբ մի քաղաքում արդեն մորթում էին հայերին, մյուսում սրճարաններում նստած էին: Մենք սպասում ենք՝ ոչ թե գա մեր քաղաք, այլ՝ մեր փողոց: Մենք չենք պատկերացնում, որ դա գալու է: Այստեղից խաղաղության հոտ չի գալիս, այստեղից որևէ ապաշրջափակման, տնտեսական զարգացման բումի հոտ չի գալիս: Բնականաբար, բոլորս ապրում ենք մեր հայրենիքում և ուզում ենք զարգանալ, բարգավաճել, բայց տեսնում ենք, որ սա այդ ճանապարհը չէ: Բնական է՝ բոլորս ուզում ենք ապաշրջափակված ճանապարհներ, բաց առևտուր, բարեկեցիկ կյանք, բայց առաջին հերթին ուզում ենք անվտանգություն»,- նշեց նախկին պատգամավորը:
Նաիրա Կարապետյանի խոսքով՝ վտանգված է ամբողջ Սյունիքը. «Այստեղ միայն ճանապարհի մասին չէ խոսքը: «Թրամփի ուղի» կոչվածը բացարձակ Թրամփի հետ կապ չունի, ընդամենը Թրամփի ներկայությամբ ստորագրվել է, նա էլ արդյունքում ներկայացվելու է Նոբելյան մրցանակի, իսկ մեր տարածքով լինելու է ճանապարհ, որից օգտվելու կարգը մենք չգիտենք: ՀՀ իշխանություններն էլ ստացել են հանձնարարություն՝ ապահովելու անխոչընդոտ ընթացքը»:
Ըստ նրա՝ իշխանություններն ինքնիշխան բառի իմաստը չեն հասկանում. «Նրանց համար ինքնիշխան նշանակում է՝ ինքը իշխան է, այսինքն՝ Նիկոլը իշխան է, ուրիշ որևէ բացատրություն ինքնիշխան բառի նրանք չունեն: Նրանք չեն հասկանում, որ ինքնիշխանությունը սեփական պետության տարածքներին և սահմաններին տեր կանգնելն է, սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, ոչ թե Ալիևի ոտքերի տակ ծառա աշխատելն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test