Սեպտեմբերի լույս 10 –ի գիշերը Լեհաստանի օդային տարածքում խոցվել է 19 «ենթադրաբար ռուսաստանյան» ԱԹՍ: Սա արդեն պաշտոնապես հաստատված և ՆԱՏՕ-ի կողմից փաստաթղթավորված տեղեկություն է, ինչի առթիվ Կրեմլի պաշտոնական խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «միջադեպի առթիվ խորհրդատվություններ անցկացնելու ազդակ Վարշավայից չի ստացվել»:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում «ռազմաարդյունաբերական համալիրի թիրախներ խոցելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակում Լեհաստանի տարածքում գործողություններ չեն ծրագրվել»: Ասվածը կարելի է հասկանալ այնպես, որ, այո, Լեհաստանի օդային տարածքը խախտվել է, բայց ԱԹՍ-երը «նպատակակետից շեղվել են»:
Լեհաստանի պահանջով Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարվել, որի արդյունքներով քառասունվեց երկիր ստորագրել է մի հայտարարություն, ըստ որի Լեհաստանի օդային տարածք ԱԹՍ-երի ներթափանցմանն «Ռուսաստանի Դաշնությունը մասնակից է»:
Լեհաստանից զատ հայտարարությանը միացել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանին, բնականաբար՝ Ուկրաինան, ինչպես նաև՝ Հունգարիան: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը: Ընդ որում, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան հերքել է մեղադրանքը և Լեհաստանի իշխանություններին «միջադեպի կապակցության ՌԴ հետ խորհրդատվությունների» կոչ արել:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր Հունգարիան թե ՄԱԿ-ում, թե Եվրամիության կառույցներում մշտապես հանդես է եկել Մոսկվային ուղղակի կամ անուղղակի աջակցության դիրքերից: Վերջին շրջանում, կարծես, ինչ-որ բան փոխվել է:
Անցած շաբաթ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիարտոն հայտնել է եվրոպացի գործընկերների հետ նավթի, նավթամթերքների և գազի գնման գործարքներ կնքելու մասին: Լեհաստանի օդային տարածքի խախտման հարցում միանալով եվրոպական եռյակին՝ Մեծ Բրիտանիային, Ֆրնասիային և Գերմանիային, պաշտոնական Բուդապեշտն ակնհայտորեն դիստանցավորվում է Ռուսաստանից: Դա Մոսկվայի համար դիվանագիտական լուրջ կորուստ է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ եվրոպական նրա մյուս դաշնակիցը՝ Սլովենիան, հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովմանը լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test