Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դա հանդիսացավ պատճառներից մեկը, որն արագացրեց շարժում ստեղծելու գործընթացները․Լեւոն Սարգիզով a1plus.am a1plus.am

time

«Եթե ՔՊ-ում կլինեն անդամներ, որոնք իրենց մտքերով և տեսլականով կուզեն միանալ այս շարժմանը, մենք միայն ուրախ կլինենք և կփորձենք միասին աշխատել։ Բայց շարժման փուլում քաղաքական ուժերի հետ համագործակցություն նախատեսվածած չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող մարմնի անդամ Լևոն Սարգիզովը։

Հիշեցնենք, որ այդ շարժումը ստեղծվել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից, որն այժմ գտնվում է կալանավայրում և մեղադրվում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախություն կազմակերպելու մեջ։

Լևոն Սարկիզովը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Ռուսաստանի իշխանություններն են Սամվել Կարապետյանին Հայաստան ուղարկել, որ Վրաստանի իշխանական կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու օրինակով այստեղ քաղաքական ուժ հիմնադրի և իշխանափոխություն իրականացնի։ «Տրամաբանության կամ ողջմտության սահմաններում որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, ուղղակի ասեկոսեներ են, ժողովուրդն ամեն ինչից էլ խոսում է»,- պատասխանեց շարժման ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test