Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Աբրահամյան. «Ոչ միայն Մուսա լեռում, այլ քաղաքներում էլ կային մարդիկ, որ մտածում էին, որ հայի գոյությունը պայքարի մեջ է» aravot.am aravot.am

time
Տիգրան Աբրահամյան. «Ոչ միայն Մուսա լեռում, այլ քաղաքներում էլ կային մարդիկ, որ մտածում էին, որ հայի գոյությունը պայքարի մեջ է»

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակին նվիրված հարգանքի տուրքի միջոցառման ժամանակ ասաց. «Մեծ առումով հայի գոյության սպառնալիքները դրսեւորում գտնում են նաեւ մերօրյա իրականության մեջ: Եվ երբ թվում էր, որ անկախություն ձեռք բերած Երրորդ Հանրապետության օրոք հայ ժողովուրդը, հայը չի ունենալու գոյութենական այն խնդիրները, որ ունեցել է 110 տարի առաջ, ցավոք, նույն այդ սպառնալիքները յուրովի դրսեւորումներով այսօր էլ առկա են:

Մեծ առումով, 110 տարի առաջ էլ կային մարդիկ, որ համարում էին՝ ճիշտը հպատակվելն է, Թուրքիայի առաջ գլխիկոր լինելն է, ճիշտը այլ երկրում ապրելն է եւ խաղաղությունը այլ երկրներում փնտրելն է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ոչ միայն Մուսա լեռում, այլեւ Արեւմտյան Հայաստանի հայաբնակ այլ քաղաքներում կային մարդիկ, որոնք ոչ միայն մտածում էին, որ ճշմարտությունը, հայի գոյությունը պայքարի մեջ է, այլ նաեւ առաջնորդում էին այդ պայքարը: Մուսա լեռի հերոսապատումը, հերոսական դիմադրությունը, ըստ էության այն դրսեւորումն էր, որ ցեղասպանության, հայ ժողովրդի դեմ իրականացված մեծագույն հանցագործության պայմաններում բոլոր այն մարդիկ, որոնք կարող էին դիմադրել, պատրաստ էին մոբիլիզացվելու, համախմբվելու, ստեղծեցին հնարավորություն, որպեսզի հայի գոյությունը, հետագայում նաեւ արտահայտվի այստեղ՝ Հայաստանում եւ հնարավորություն տա մեզ մեր պայքարով մեր ժողովրդի ապագան կառուցել:

Ես ուզում եմ, որ մենք, նաեւ օգտագործելով այսօրվա իրադարձությունը, մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք հայ ժողովրդի պատմության ընթացքում իրենց պայքարով, դիմադրությամբ ճանապարհ են բացել մեր այս օրվա համար: Փառք մեր բոլոր հերոսներին եւ նահատակներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test