Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Տիգրան Ավինյանը Երեւանի բյուջեն աջուձախ բաշխում է hraparak.am hraparak.am

time
Տիգրան Ավինյանը Երեւանի բյուջեն աջուձախ բաշխում է

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է երեւանցիների գումարները աջուձախ բաշխել։ Հատկանշական է, որ նա միլիոններ է տալիս այնպիսի կազմակերպությունների, որոնք քաղաքապետարանի ենթակայությամբ չեն գործում։

Այսպես. սեպտեմբերի 8-ին «Հայ դերասանների միություն» ՀԿ-ին Ավինյանը հատկացրել էր 20 միլիոն դրամ՝ «Հայ Ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի իրականացման համար։ Դրանից 3 օր առաջ էլ 35 միլիոն է հատկացրել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամին, սեպտեմբերի 3-ին էլ «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ին՝ 20 միլիոն դրամ։ Ստացվում է, որ սեպտեմբերի միայն առաջին տասնօրյակում Ավինյանը 75 միլիոն դրամ է հատկացրել այս կամ այն հիմնադրամներին ու ՀԿ-ներին, ըստ ամենայնի, մինչեւ ամսա վերջ այս թիվը կկրնապատկվի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test