Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արարատի մարզում շունը 1,5 տարեկան երեխային կծել է ու սատկել․ փոքրիկը հոսպիտալացվել է sputnik sputnik

time
Արարատի մարզում շունը 1,5 տարեկան երեխային կծել է ու սատկել․ փոքրիկը հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Արարատի մարզում շունը 1,5 տարեկան երեխայի է կծել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ երեխան տեղափոխվել է կենտրոն «ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով:
«Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է»,- տեղեկացնում են կենտրոնից։
ՀՎԿԱԿ-ից հիշեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե շունը ձեր տան, բակի կամ հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելու հետևանքով կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը, որն առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում, ուստի անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում անդրադառնալով վերջին դեպքին, զգուշացնում է՝ շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, պետք է դիմել տեղամասային բժշկին:
«Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով»,- գրել է նախարարը
Մասնագետները զգուշացնում են՝ ինքնաբուժմամբ չի կարելի զբաղվել, պետք է դիմել բուժհաստատություն ու պատվաստվել նախքան ախտանշանների ի հայտ գալը, այլապես անբարենպաստ ելքն անխուսափելի է։
Շիրակի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է 5 մարդու վրա․ 4 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում շան կծելու հետևանքով 2.5 տարեկան երեխա է մահացել։ Պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test