Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Շիրակի մարզի ԴԱՀԿ պետին կպատժե՞ն. գործը հարուցել են, հարցաքննվող չկա՞ hraparak.am hraparak.am

time
Շիրակի մարզի ԴԱՀԿ պետին կպատժե՞ն. գործը հարուցել են, հարցաքննվող չկա՞

«Հրապարակի» տեղեկություններով, Շիրակի մարզային ԴԱՀԿ վարչության պետ Դավիթ Պողոսյանի և հարկադիր կատարող աշխատակից Գ. Շահինյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ պաշտոնեական դիրքի չարաշահմաբ և խուլիգանության հոդվածներով։

Տեղեկացանք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ճանաչվել է տուժող՝ ԴԱՀԿ աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վիճաբանության ժամանակ ԴԱՀԿ աշխատակից Գ. Շահինյանը բռունցքներով հարձակվել էր Կարապետ Պողոսյանի վրա, իսկ ԴԱՀԿ պետ Դավիթ Պողոսյանին էլ, չգիտես ինչու, իրավապաշտպանի տեսքը դուր չէր եկել և այդ պատճառով դուրս էր հրավիրել նրան։ Մուշի ոստիկանության բաժանմունքում կատարված միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել:

Մեր տեղեկություններով, չնայած նրան, որ Կարապետ Պողոսյանը ճանաչվել է տուժող, վարույթ է հարուցվել, այնուամենայնիվ, կողմերի միջև հարցաքննություն դեռ չի իրականացվել։

Քննչական կոմիտեից փորձեցինք պարզել, թե գործն ինչ ընթացքում է։ Մեզ հայտնեցին, որ գործի նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտության դեպքում քննչականը մանրամասներ կհրապարակի։

Պաշտոնյայի վարքագծի և կատարվածի վերաբերյալ մեզ հետաքրքեց նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը, որին ի պատասխան` մեզանից գրավոր հարցում պահանջեցին։

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով Շիրակի մարզի ԴԱՀԿ վարչության պետ Դավիթ Պողոսյանը քավոր֊սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test