Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար, նոյեմբերի 16-ին համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը երեկ, ինչպես հայտնի է, հանդիպել է համայնքում բնակվող արցախցիներին, հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար, սակայն ինքնին ուշագրավ՝ թե այդ ինչու է ՔՊ–ական թեկնածուն, որի թիմն անգամ իր բառաֆոնդից է Արցախ բառը հանել, մտահոգված արցախցիների կյանքով: Նախընտրական հավաքի անունը դրել են հանդիպում բնակիչների հետ, սակայն իրական մտադրությունը Վաղարշապատն ընդգրկող համայնքների` արցախցիների ձայներն ընտրություններին իրենց օգտին կորզելն է։ Բանն այն է, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն համայնքում ընտրություններից վեց ամիս առաջ բնակություն հաստատած եւ հաշվառված քաղաքացիները նույնպես, հիշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին հնդիկներ էին անգամ բերել տեղամասեր։
Մենք տեղեկացանք, որ երեկվա հանդիպմանը մասնակցել են հիմնականում Խոյ համայնքն ընդգրկող վարչական շրջաններում ապրող արցախցիները, որոնց մեծ մասին նախապես չեն էլ տեղեկացրել, թե ինչ հանդիպում է, ասվել է, որ քննարկում է, որտեղ բարձրաձայնելու են իրենց հուզող խնդիրները եւ այդպես էլ եղել է, լսել են արցախցիներին, խոստացել, որ հետամուտ են լինելու դրանց կատարմանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test